ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կադրային փոփոխություններ են կատարվել։
«Բոլորը խոսում են ժողովրդի անունից՝ չունենալով ժողովրդի կարծիքն իրենց ձեռքի տակ։ Սա հնարավորություն է, որ հենց ժողովուրդն արտահայտվի․ ի՞նչ է ուզում, անվտանգության ի՞նչ բաղադրիչներ են պետք, որ վերադառնան Արցախ»,- իր խոսքում ընդգծեց Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը։
«Երբ Սյունիքի համայնքներից մեկի ղեկավարին հարցրեցի՝ ի՞նչ արժեն վարձով տներն այստեղ արցախցիների համար, ինձ պատասխանեց՝ ի՞նչ վարձ, մենք արցախցիներին վարձով տուն չենք տալիս»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:
«Lenta.ru»-ի հետ զրույցում նա մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ գործընկերության վերաբերյալ հայտարարությունը, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինըն ասել է, որ Ռուսաստանը ուշադիր է Հայաստանի բոլոր հայտարարությունների նկատմամբ։
Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեդ Ուչումը X-ի (նախկին Twitter) սոցիալական իր օգտահաշվում կատարած գրառմամբ անդրադարձել է մարտի 31-ն Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին:
«Հայաստանի բանկերն ապրիլից դադարել են ընդունել «Միր» քարտերի սպասարկումը՝ ոչ թե Երևանի քաղաքականության, այլ ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման պատճառով»․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Անշուշտ, դժվար է: Ինչպես անգլիացիք են ասում, չկան վատ գարեջրատներ և լավ բանտեր:
Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Աշխեն Շիրվանյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
2023 թվականին առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն ավելացել են 798-ով կամ 90.7%-ով` կազմելով 1678 (2022 թ.՝ 880)։ Այս եղեկությունը հրապարակված է ՀՀ դատախազության` 2023 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ։
Աշխարհում բոլորն այս օրը նշում են որպես հումորի և միմյանց հետ կատակելու օր։ Հայ ժողովրդի համար, սակայն, այս օրը խորհրդանշում է մանկուրտների իշխանության պարագլխի էությունը։ Ստի, կեղծիքի, դավաճանության և աղետի հետ ասոցացվող և վերոթվարկվածների հոմանիշը դարձած ռեժիմի պարագլխի տոնը ասենք շնորհավոր։
Հայաստանում 2023 թվականի ընթացքում աճ է արձանագրվել մարդու դեմ ուղղված 40 հանցատեսակով: Քանակական առումով ամենաբարձր աճ արձանագրած հանցատեսակը սպանությունն է: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումից։
Կառավարության վերջին նիստին Փաշինյանի պոռթկումն Արցախի պետական ինստիտուտների հասցեին և դրան հետևած իշխանամերձ տեղեկատվական գրոհը սպասելի էին։ Արցախի նախագահի հարցազրույցը ֆրանսիական լրատվականին ընդամենը առիթ էր, թրիգեր՝ վաղուց կուտակած մաղձը, որն արտահայտվում էր մինչև նիկոլական զեղումն Արցախի իշխանությունների ներկայացուցիչներին տարբեր սկանդալների մեջ ներքաշելով։ Նիկոլի հիմնավորումները, թե՝ «Հայաստանում պիտի լինի ընդամենը մեկ կառավարություն», գրեթե ինչպես միշտ՝ քննադատության […]
Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեդ Ուչումը հայտարարել է, որ իշխանությունները չեն նախատեսում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել մինչև Էրդողանի լիազորությունների ավարտը 2028 թվականին։
Սահմանագոտու այդ հատվածում նոր ճանապարհներ կառուցելու որոշում չկա, այդ դեպքում 4 գյուղերի տարածքներն Ադրբեջանին հանձնելուց հետո ինչպե՞ս են իրականացնելու Ոսկեպարի կապը արտաքին աշխարհի հետ, Իջևան-Նոյեմբերյան կապը և այդ հատվածով Հայաստան-Վրաստան տրանսպորտային հաղորդակցությունը»,- գրել է Սարգսյանը։
Ինչպես երևում է քարտեզից, այս գյուղերի հանձնումն ունի ուղղակի և անուղղակի ծանր հետևանքներ, որի պայմաններում մեծ թվով գյուղեր հայտնվում են մեկուսացման, կիսամեկուսացման մեջ (հանրապետական, մարզային լոգիստիկ ուղիներից դուրս) և որ այստեղ ամենավտանգավորն է` անվտանգության առումով խիստ խոցելի են դառնում:
ԱՄՆ-ն իրականացրել է մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն օդով Գազայի հատվածի հյուսիսային հատված հասցնելու գործողությունը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Մարտի 31-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ:
Ապրիլի 1-ի առավոտյան գրեթե ամբողջապես ամփոփվել է Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները:
Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրույթունները (ՏԻՄ) ավարտվել են, սակայն թուրքական ընդդիմադիր մեդիայում շարունակաբար տարածվում են տեղեկություններ կապված իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածուների օգտին կատարված ընտրախախտումների և բացահայտված ընտրակաշառքների մասին։
Այսօրվա «նոր» ՀՀԿ-ում մնացել են իրոք քաղաքական մտածողությամբ, լուրջ դեմքերը, որոնք նաև մարդկային կարևոր հատկանիշներ ունեն և պատրաստ են հետագա զարգացումներին։ Եվ այդ բանաձևով մենք ամենուր կարող ենք գտնել քաղաքական նոր դաշտը ձևավորող մարդկանց։ Հայաստանի ապագային պետք են իրական մարդիկ, ոչ թե հերթական անհասկանալիները, որոնց խաղացնում են ներսից կամ դրսից։ Հայաստանն ունի նոր, իրական խնդիրներ, և մեզ պետք է պետք է նոր, իրական քաղաքական բովանդակություն, նոր մենեջմենթ։
Որտե՞ղ Արցախի «Վտարանդի կառավարությունը» կլինի առավել պաշտպանված, իհարկե, այն երկրում, որը Արցախը փրկող է, ոչ թե հանձնող: Այդպես չէ՞: Ուրեմն, էլ ինչո՞ւ եք Ռուսաստան «ուղարկում», այլ ոչ թե Ֆրանսիա, որտեղ կա նույնիսկ Արցախի «Վտարանդի կառավարության» գործունեության իրավա-քաղաքական հիմք՝ Ֆրանսիայի ԱԺ ընդունած բանաձեւերի տեսքով»:
Մարտի 31-ին Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ավարտից հետո մեկնարկած և դեռևս անավարտ հաշվարկների հիման վրա Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Թուրքիայի ընդդիմությանը շնորհավորել է հաղթանակի առթիվ:
Ծառերի սպանդի ծրագրի համար մեկ պատասխանատուն հենց ժողովուրդն է. Արթուր Չախոյան
Ապրիլի 1-ից ուժի մեջ են մտել ԵՏՄ երկրներից ՌԴ մեքենաների ներմուծման համար վճարման նոր կանոնները: Այժմ չվճարված հարկերն ու վճարները հաշվի կառնվեն որպես վերամշակման վճարի մաս: Սա պետք է հավասար պայմաններ ստեղծի նրանց համար, ովքեր ՌԴ են ներկրում ԵՏՄ երկրներում մաքսազերծած մեքենաները, և նրանց համար, ովքեր այդ ընթացակարգն անցնում են Ռուսաստանում։ Բացի այդ, այժմ ԵԱՏՄ […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է տեղական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությանը։ Նա խոստովանել է, որ իր գլխավորած կուսակցությունը չի կարողացել ցանկալի արդյունքների հասնել մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: «2023 թվականի մայիսին կայացած համընդհանուր և նախագահական ընտրություններում մեր հաղթանակից ինը ամիս անց, ցավոք, մենք չկարողացանք ստանալ այն արդյունքը, որը ցանկանում […]
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Մարտի 31-ին, ժամը 22։27-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում, ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Թայվանի մայրաքաղաք Թայբեյի կառավարական շրջանի կրկնօրինակը կառուցվել է Չինաստանի Ներքին Մոնղոլիա նահանգի զորավարժարանում, որը գտնվում է անապատում։ Այս մասին հայտնել է գերմանական Bild հրատարակությունը։
2023 թվականին՝ 2022 թվականի համեմատ, մահվան դեպքերի և նորածինների թիվը նվազել է, տեղեկանում ենք Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներից։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Ըստ տեղեկության՝ 2022 թվականի համեմատ, 2023 թվականին մահացության դեպքերը թիվը նվազել է 13.0 տոկոսով և կազմել 42 հազար 756 միավոր։ Մահացության ամենաշատ դեպքերը գրանցվել են Թբիլիսիում (12 հազար 229 մարդ), ամենաքիչը՝ […]