
Էկոնոմիկայի փոխնախարարն ազատվել է աշխատանքից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Աշխեն Շիրվանյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աշխեն Շիրվանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: