Էրդողանը` ընտրություններում իշխող ուժի պարտության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է տեղական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությանը։

Նա խոստովանել է, որ իր գլխավորած կուսակցությունը չի կարողացել ցանկալի արդյունքների հասնել մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

«2023 թվականի մայիսին կայացած համընդհանուր և նախագահական ընտրություններում մեր հաղթանակից ինը ամիս անց, ցավոք, մենք չկարողացանք ստանալ այն արդյունքը, որը ցանկանում էինք և հույս ունեինք քաղաքային ընտրություններում:

Արդյունքները կվերլուծվեն, մենք դա կանենք ինքնաքննադատորեն և օբյեկտիվորեն: Ժողովուրդը քվեատուփերի միջոցով մեզ է փոխանցել իր ուղերձը, իր կամքն ու նախազգուշացումները»։

Էրդողանը հայտարարել է, որ ինքն ու իր կուսակցությունը չեն անտեսի կամարտահայտման արդյունքները․

«Մենք չենք անտեսելու մեր ազգի որոշումը, չենք գործելու Նրա կամքին հակառակ և կասկածի տակ ենք դնելու այն․․․ Մենք անելու ենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի հնարավորինս ճշգրիտ և օբյեկտիվ վերլուծենք այն ուղերձները, որոնք ազգը տվել է մեզ ընտրություններում: Մենք ևս մեկ անգամ խոստում ենք տալիս մեր ժողովրդին և ողջ Թուրքիային։

Մենք կաշխատենք անխոնջ, որպեսզի բարձրացնենք մեր 85 միլիոն քաղաքացիներից յուրաքանչյուրի բարեկեցությունը, ամրապնդենք խաղաղությունը, անվտանգությունն ու հույսերը»:

Տեսանյութեր

Լրահոս