Թուրքիայում 20 տարվա մեջ առաջին անգամ ՏԻՄ ընտրություններում հաղթել է ընդդիմադիր կուսակցությունը
Ապրիլի 1-ի առավոտյան գրեթե ամբողջապես ամփոփվել է Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները:
Ընդհանուր առմամբ 99.8 տոկոս քվեի հաշվվման արդյունքներով առաջատար է գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP):
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և ԺՀԿ-ի միջև ձայների տարբերությունը կազմում է 2.25 տոկոս:
ԱԶԿ-ն հաջողել է հավաքել ձայների 35.49, իսկ ԺՀԿ-ն՝ 37.74 տոկոսը: Հավելենք, որ 22 տարի անց առաջին անգամ է քեմալական կուսակցությունը հաղթում Էրդողանի կուսակցությանը։
Մարտի 31-ին՝ ՏԻՄ ընտրությունների օրը, ԱԶԿ-ի գլխամասում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն իսկ նախնական արդյունքների հիման վրա ընդունել է իրենց պարտությունը:
«Մարիտ 31-ի մեզ համար ավարտ չէ, այլ շրջադարձային կետ»,- ասել է նա:
Նշենք նաև, որ ԺՀԿ-ն վստահ հաղթանակ է տարել Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում:
Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Էքրեմ Իմամօղլու – 51.9%
Անկարայի քաղաքապետի թեկնածու Մանսուր Յավաշ – 60.35%
Իզմիրի քաղաքապետի թեկնածու Ջեմիլ Թուգայ – 48.90%
ԱԶԿ-ին և ԺՀԿ-ին ձայների 6.19 տոկոսով հաջորդում է «Նոր բարօրություն» կուսակցությունը (Yeniden Refah Partisi):
ԺՀԿ-ն 47 տարի անց առաջին անգամ է հայտնվում երկրում առաջատար կուսակցության դերում, իսկ ԱԶԿ-ն իր հիմնադրումից՝ 2001-ից հետո, առաջին անգամ է հայտնվում երկրում 2-րդ կուսակցության դերում: