Էրդողանը խոսել է մի շարք երկրների առաջնորդների հետ

Մարտի 31-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես հեռախոսազրույցները եղել են Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Իբրահիմ Ռայիսիի, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեի, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզյոև և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:

Ինչպես հայտնում են Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունից, Ռայիսիի հետ հանդիպման օրակարգում են եղել Թուրքիա-Իրան երկկողմ համագործակցությանը և Իսրայելի կողմից Պաղեստինի ուղղությամբ իրականացվող հարձակումներն ու այդ ֆոնին այնտեղ ստեղծված հումանիտար վիճակը:

Բացի այդ, նշվում է, որ Էրդողանն ընդգծել է Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի (ՄԱԿ ԱԽ) կողմից Պաղեստինի Գազայի հատվածում պահ առաջ հրադադար հաստատելու համար իրականացվող աշխատանքների բազմապատկման և շարունակականության կարևորությունը:

Ապա նաև անհրաժեշտ համարել Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման և Պաղեստինի հողերի ազատագրման ուղղությամբ գործունեություն ծավալող «Fatah» (El-Fetih) կուսակցության համատեղ գործունեությունը:

Թուրքիայի նախագահն անհրաժեշտություն է համարել նաև Իսրայելի կողմից տարածաշրջանում իրավիճակի լարումն ու դրա տարածումը կանխելու համար Թուրքիա-Իրան համատեղ աշխատանքը:

Նիդերլանդների վարչապետի հետ զրույցում քննարկվել են հարցեր՝ կապված երկկողմ համագործակցության և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) նոր գլխավոր քարտուղարի նշանակաման գործընթացի հետ:

Այս համատեքստում Էրդողանը խոսել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի թեկնածու հանդիսացող Ռուտտեի հետ այն ակնկալիքների մասին, որոնք ունի Թուրքիան ՆԱՏՕ գլխավոր քարտուղարից:

Նշվել է ահաբեկչության դեմ պայքարում և այլ մարտահրավերների հարցում դաշինքի անդամների անվտանգությանը և շահերին համահունչ ամենալավ կերպով գործելու, դաշինքի միասնականությունն ամրացնելու և իրական դերին կարևորություն տալու, հիմնական արժեքներին և կարգավորումներին հավատարիմ մնալու համատեքստում պարտականությունները համոզիչ կերպով իրականացնելու և Եվրոպայի միության (ԵՄ) անդամ չհանդիսացող դաշնակիցների զգայունությանն ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:

Ուզբեկստանի նախագահի հետ զրույցում օրակարգից ևս դուրս չեն մնացել երկկողմ համագործակցությունը և համաշխարհային ու տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցերը:

Հեռախոսազրույցի ընթացքում Միրզիյոևը շնորհավորել է Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները ժողովրդավարական հիմունքներուվ անցկացնելու առթիվ:

Գրեթե նույն օրակարգով են զրուցել նաև Էրդողանն ու այս դեպքում Ղրղզստանի նախագահը. նրանք քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ համագործակցությանը և համաշխարհային ու տարածաշրջանային զարգացումներին:

Ժապարովը ևս շնորհավորել է Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների ժողովրդավարական հիմունքներով անցկացման առթիվ:

Տեսանյութեր

Լրահոս