
Նիկոլ Փաշինյանը մտադիր է 4 գյուղերի հողերն Ադրբեջանին հանձնել՝ առանց նոր ճանապարհներ կառուցելու. Ոսկան Սարգսյան

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է 4 գյուղերի հողերն Ադրբեջանին հանձնել՝ առանց նոր ճանապարհներ կառուցելու։
«Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել, նրան հարցնելով՝ նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի՝ Բաղանիս-Այրումի, Ղզլհաջիլիի, Աշաղը Ասքիպարայի (Ներքին Ոսկեպար), Խերմիլիի տարածքներն Ադրբեջանին հանձնելուց հետո Իջևան-Նոյեմբերյան, Հայաստան-Վրաստան տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար մարզի սահմանամերձ այդ տարածքներում ի՞նչ նոր ճանապարհներ են նախատեսված կառուցել, քանի՞ կիլոմետր երկարությամբ, որքա՞ն արժեքներով։ Մարտի 29-ին ստացել եմ մարզպետի պատասխանը, ուր նշված է․ «Նման որոշում դեռ կայացրած չէ»:
Նման որոշում չկա, սակայն մարտի 18-ին Ոսկեպարի մշակույթի տանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան Ոսկեպարի բնակիչների մտահոգությունների, թե 4 գյուղերի տարածքներն Ադրբեջանին հանձնելուց հետո Ոսկեպարը ճանապարհի խնդիր է ունենալու, հայտարարել է, որ Ոսկեպարում թունել է կառուցվելու, կառուցվելու է Ենոքավան-Ջուջևան ճանապարհը։
Սահմանագոտու այդ հատվածում նոր ճանապարհներ կառուցելու որոշում չկա, այդ դեպքում 4 գյուղերի տարածքներն Ադրբեջանին հանձնելուց հետո ինչպե՞ս են իրականացնելու Ոսկեպարի կապը արտաքին աշխարհի հետ, Իջևան-Նոյեմբերյան կապը և այդ հատվածով Հայաստան-Վրաստան տրանսպորտային հաղորդակցությունը»,- գրել է Սարգսյանը։