Բաժիններ՝

Աբովյանում «Toyota»-ն բախվել է ծառին, կոտրել այն և գլխիվայր շրջվել․ վարորդը հոսպիտալացվել է

Մարտի 31-ին, ժամը 22։27-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում, ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 2005 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին՝ կոտրել այն և գլխիվայր շրջվել․ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ծառը մասամբ հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930