Արցախից բռնազավթված տարածքներում զորքերի ցանկացած կուտակում, տեղաշարժեր արդեն իսկ վտանգավոր բնույթ է կրում, եթե հաշվի առնենք, որ դրանք տեղի են ունենում Գորիս-Կապան ճանապարհի կամ Սև լճի հարակից հատվածներում, ապա խնդիրն առավել սուր ընթացք է ստանում։
Սեպտեմբերի 7-ին, ժամը 01:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրից դեպի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կոտոն հայտարարել է, որ Կուրիլյան կղզիներում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու Մոսկվայի պլանները չեն համընկնում Տոկիոյի դիրքորոշման հետ։
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Հայտնի են դարձել բրազիլացի հարձակվող Նեյմարի և ՊՍԺ-ի միջև կնքված պայմանագրի մանրամասները:
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են 17․856 կորոնավիրուսային վարակով ախտահարված: Այդ մասին վկայում են ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Հիվանդության զոհ է դարձել 790 մարդ, հիվանդանոցներից դուրս է գրվել 14․276 մարդ:
Մարդու իրավունքների եւ քաղաքացիական ինտեգրացման խորհրդարական կոմիտեն միաձայն պաշտպանել է այն օրինագիծը, որը նախատեսում է թմրավաճառության համար պատժի խստացում։
Ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատ քաղաքում բնակվող 27-ամյա մի երիտասարդ Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող մի երիտասարդից փող է շորթել՝ նրա մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր 2021 թվականի օգոստոսի 31-ը):
Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի որդին՝ Սաադին, դուրս է եկել Տրիպոլիից բանտից, ինչից հետո ուղեւորվել է Թուրքիա:
Խառնել բոլոր բաղադրիչները, ավելացնել մայոնեզ կամ թթվասեր, ըստ ցանկության համեմել աղով և սև պղպեղով:
Մաշկի գեղեցկությունը կախված է արտաքին միջավայրի ազդեցությունից: Ամռանը հանգստացած ու թարմացած դեմքի մաշկը կօգնեն պահպանել աշնանային դիմակները: Նախ պետք է դիմակներ օգտագործելու ճիշտ հաճախականություն իմանալ: Այն օգտակար է, եթե օգտագործում եք շաբաթվա մեջ 1 անգամ: Եթե դիմակը ճիշտ ու խնամքով է պատրաստված, դրա ազդեցությունը կարող է տեւել 3-4 օր:
Շաբաթական 5-6 անգամ զբաղվելով սպորտով, որոնցից 2-4 օրերը նվիրված կլինեն կարդիոծանրաբեռնվածությանը, կօգնեն Ձեզ պահպանել ակտիվությունը և լինել լավ մարզավիճակում:
Սեպտեմբերի 4-ի երեկոյան հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Կոտայք գյուղի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ: Ոչ բժիշկներին, ոչ իրավապահներին նա չի հայտնել, թե որտեղ և ինչ պայմաններում է ստացել մարմնական վնասվածքները:
Ամեն ինչ այնպես են խառնել, որ ոչ մի կերպ գլուխ չեն հանում։ Այդքանից հետո դեռ փորձում են մեղքն ուրիշների վրա դնել։ Մոռանում են, որ իշխանությունը միայն վայելք չէ, նաև պատասխանատվություն է։ Ու այդ պատասխանատվությունն այսօր իշխանությունների վրա է՝ ուզենան թե չուզենան ընդունել։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 7-ին մայրաքաղաքի և մարզերի մի շարք համայնքների գազամատակարարում չի լինի:
Հանրաճանաչ մեսենջերը նոյեմբերի 1-ից կհրաժարվի սմարթֆոնների մի շարք հին մոդելների աջակցությունից, ինչը նշանակում է, որ միլիոնավոր մարդիկ կարող են մնալ առանց սիրելիների հաղորդագրությունների, լուսանկարների և տեսանյութերի հասանելիության:
Վանաձորի ջրամատակարարման համակարգի արդիականացման շինարարական աշխատանքների ընթացքում Խնձորուտ 2-րդ փողոց տեղամասում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ ակնադիտական զննությամբ՝ Ք. ա. 3-րդ հազարամյակի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը:
Շուտով հայտնի սոցիալական ցանցը կպահանջի, որ բոլորը հայտարարեն իրենց ծննդյան օրը: Եթե տարիքը չտրամադրեք, ի վերջո, ընդհանրապես չեք կարողանա օգտագործել ծրագիրը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման Բրազիլիա-Արգենտինա հանդիպումը 4-րդ րոպեին ընդհատվել է և չի շարունակվել, քանի որ Բրազիլիայի կառավարությունը թույլ չի տվել շարունակել խաղը:
Մենք այս անգամ էլ առանձնացրել ենք Ադրբեջանի նախագահի՝ 2021թ. օգոստոսի 26-ին Աբշերոն և օգոստոսի 31-ին Շուշի այցերի հրապարակային ելույթների այն հատվածները, որոնք գեներացնում են հայատյացություն ու թշնամանք։ Հայերեն ու անգլերեն տարբերակներով ուղարկել ենք ՀՀ Ազգային ժողով, գործադիր իշխանության ու իրավապահ մարմինների, ինչպես նաև ՀԿ-ներին՝ իրենց գործունեության մեջ օգտագործելու նպատակով:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 7-ի ժամը 09.30-18.00 կդադարեցվի Տավուշի մարզի Բերդ քաղաքի՝ Մաշտոցի, Խորենացի, Եղիշեի, Շիրազի, Ա.Իսահակյան և Սայաթ-Նովայի փողոցների ջրամատակարարումը:
Օրերս Հունգարիայի և Անգլիայի ազգային հավաքականների խաղում տեղի ունեցավ ռասիստական սկանդալ, որի ժամանակ տանտերերի երկրպագուները տրիբունաներում իրենց անպատշաճ պահեցին: ՖԻՖԱ-ն արդեն պաշտոնական հետաքննություն է սկսել:
Եվրոպական Միության կառույցներին առաջարկել եմ հստակ մեխանիզմներ ռազմագերիների անհապաղ եւ առանց նախապայմանների ազատման համար Ադրբեջանի վրա իրական քաղաքական ճնշումներ իրականացնելու ուղղությամբ։
Իրանի զինված ուժերը կարող են հարված հասցնել իրաքյան Քուրդիստանում ահաբեկչական խմբավորումներին, եթե դրանք սպառնան Իսլամական Հանրապետության անվտանգությանը: Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Պակպուրը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը շատ է սպասում Սաակաշվիլիի ժամանմանը և նրան կնվիրի «փողկապների հարուստ հավաքածու», ինչպես նաև «կնստեցնի վերանորոգված բանտ»:
Երկու օր է՝ ադրբեջանական մամուլը հեղեղված է Արցախի Հանրապետության օկուպացված Վարանդա քաղաքում Ալիևի վարչակազմի կողմից օդանավակայան կառուցելու աշխատանքների ավարտի մասին։ Պաշտոնական Բաքուն արդեն իսկ երկու թռիչք է կազմակերպել դեպի այդ օդանավակայան՝ առաջինը Silk Way Airlines ավիաընկերության բեռնատար Boeing 747-400 ինքնաթիռն էր և երկրորդը AZAL ավիաընկերության քաղաքացիական բորտը, որի առաջին ուղևորները հիմնականում հենց լրատվական դաշտի ներկայացուցիչներ էին։
Անցած ամառային տրանսֆերային պատուհանը «Ռեալի» համար այնքան էլ արդյունավետ չստացվեց, սակայն «սերուցքայինները» չեն ցանկանում ՊՍԺ-ին զիջել մոլորակի ամենաաստղային ակումբի համբավը: Ֆլորենտինո Պերեսը ծրագրում է երեք խելահեղ տրանսֆեր իրականացնել 2022 թվականին:
Թուրքիայի «Պաշտոնական թերթում» (Resmi Gazete) հրապարակվել է 2022-2024թթ․ ընդգրկող միջնաժամկետ ծրագրի վավերացման մասին Թուրքիայի նախագահի որոշումը։ Որոշման մեջ առկա են 2021-2024թթ․ Թուրքիայում տնտեսական աճի, գործազրկության, գնաճի և այլ ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումներ։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։