Բաժիններ՝

10 ոչ այնքան հայտնի փաստեր «Ընկերներ» սերիալի մասին

1. Սերիալի գլխավոր երաժշտական թեման պետք է լիներ REM խմբի «Shiny Happy People» երգը:

Այն օգտագործել են պիլոտային սերիայում, բայց հետո կոմպոզիցիան փոխարինվել է «I’ll Be There For You»-ով, որի համահեղինակներն էին հեռուստաշոուի ստեղծողներ Մարտ Կաուֆմանը և Դևիդ Քրեյնը:

2. Դեյվիդ Շվիմերը, Մեթ Լեբլանը, Ջենիֆեր Էնիսթոնը, Լիզա Կուդրոուն և Մեթյու Փերրին այնքան անհայտ էին ԱՄՆ-ում 1994 թվականին, որ թերթերում սերիալի նկատմամբ փորձում էին հետաքրքրություն առաջացնել Քորթնի Քոքսի շնորհիվ՝ պատմելով «Ընտանեկան կապեր» սերիալում նրա դերի և Բրյուս Սփրինգսթինի հոլովակում մի պահ երևալու մասին:

3. Դերի համար ընտրության ժամանակ Մեթ Լեբլանի գրպանում կար ընդամենը 11 դոլար: Երբ նրանց վճարեցին առաջին աշխատավարձը, Քորթնի Քոքսը, ով խաղում էր Մոնիկայի դերը, տոնեց այն՝ գնելով «Պորշե», իսկ Լեբլանը գնաց և ճաշեց:

4. Գանթերի դերը պետք է լիներ առանց բառերի: Կերպարն ընդհանրապես անուն էլ չուներ, մինչև երկրորդ սերիան: Դերասանը՝ Ջեյմս Մայլքլ Թեյլորը ստացավ այդ դերը, որովհետև աշխատում էր մոտակա սրճարանում և գիտեր՝ ինչպես աշխատացնել սուրճ պատրաստող մեքենան:

5. Քորթնի Քոքսը և Ջենիֆեր Էնիսթոնը տասը տարի իրենց համար միշտ պատվիրում էին նույն ճաշը՝ աղցան Կոբբ:

6. Մոնիկայի դռան հանրահայտ շրջանակով դիտակը ի սկզբանե հայելի էր, սակայն նկարահանող խմբի անդամներից մեկը պատահաբար կոտրել է այն:

7. Բրյուս Ուիլիսն անվճար նկարահանվել է երեք էպիզոդներում, որովհետև գրազ է պարտվել Մեթյու Փերիին:

8. NBC-ն աշխատել է 70 մլն դոլար «Ընկերների» վերջին էպիզոդի ցուցադրման ժամանակ: Յուրաքանչյուր 30 վայրկյանանոց գովադային հոլովակ արժեր 2 մլն դոլար:

9. Մարսել անունով կապիկը, ում իսկական անունը Քեթի էր, արդեն նկարահանվել էր Վոլֆգանգ Պետերսոնի «Համաճարակ» ֆիլմում:

10. Դերասանները տխրել էին սերիալի ավարտման պատճառով ոչ պակաս, քան հանդիսատեսը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս