Լիբիայի նախագահական խորհուրդը բանտից ազատ է արձակել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի անձնական քարտուղար Ահմեդ Ռամադանին:
Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ Արցախում խաղաղության պահպանման գործում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը որոշում է կայացրել օգնություն տրամադրել այն կարիքավոր ընտանիքներին, որոնք 44-օրյա պատերազմի պատճառով տարհանվել են Արցախից և ապաստանել Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում և Երևանում։
Ֆրանսիայի հավաքականում մթնոլորտը լարված է 5 առանց անընդմեջ հաղթանակի հանդիպումների ֆոնին։
Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.40-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկի մի բնակարան, որտեղ հայտնաբերել է 1932 թ. ծնված տանտիրուհու՝ Եվգենիա Յասոյանի դիակը:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի է ունեցել Թալիբանի ներկայացուցիչների հանդիպումը ՌԴ և Թուրքիայի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Cnnturk-ը։
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:
Այսպիսով, զինադադարից հետո 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1657 աճյուն:
Զաքարյան Անդրանիկ Սամվելի. ծնվել է 2002 թվականի հունիսի 25-ին Ագարակ քաղաքում, սովորել է Վարդանիձորի հիմնական դպրոցում, Մեղրիի պետական քոլեջում:
Թուրքիայի Հաթայ նահանգում գտնվող Հաբիբի Նեջար լեռան վրա սեպտեմբերի 6-ին հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ կողմերը գոհունակությամբ արձանագրել են նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճի ցուցանիշները: Մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության ոլորտում առկա ներուժն էլ ավելի արդյունավետ իրացնելու վերաբերյալ:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 02։55-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնում էր, որ զենքով հարձակվել են Ներքին Շենգավիթում գտնվող իր տան վրա։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի «Ջրառ» ընկերության կողմից ջրագծերում ջրաչափական սարքերի տեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. սեպտեմբերի 7-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Շիրակի մարզի՝ Անուշավան, Փանիկ, Սպանդարյան, Սարալանջ, Նորաշեն, Մեղրաշեն, Հառիճ, Նահապետավան, Գետափ, Հայկասար և Տուֆաշեն գյուղերի ջրամատակարարումը։
Այսօր կյանքի 89-րդ տարում իր մահկանացուն է կնքել համաշխարհային և ֆրանսիական կինոյի գերաստղ Ժան-Փոլ Բելմոնդոն:
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատվիրակությունը մեկնել է Իրաքյան Քուրդիստան, որտեղ հանդիպել է տեղի ղեկավարության հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01։00-07։00-ն ընկած ժամանակահատվածում, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին: Նրա այցը Երևան կրում է ճանաչողական բնույթ:
Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մինչ օրս ականի պայթյունի հետևանքով մահացել կամ վիրավորվել է 160 մարդ:
Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների դիմումը, որով վիճարկվում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրության սահմանադրականությունը: Ինչպես տեղեկացանք ՍԴ կայքէջից, գործը կքննվի 2022 թվականի հունվարի 25-ին` գրավոր ընթացակարգով: ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը նշանակվել է զեկուցող դատավոր, իսկ Ազգային ժողովը հանդես կգա որպես պատասխանող:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը 2021թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական տարածքում գտնվող «Սատանի կամուրջ» կոչվող տեղանքում Մալդիվների Հանրապետության քաղաքացուն տեսարժան վայրեր ցուցադրելու համար ուղեկցել է այնտեղ և օգտագործելով վերջինիս՝ տեղանքին անծանոթ լինելու հանգամանքը՝ կնոջ կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Թուրքիայի Հաթայ նահանգի Անթաքիա շրջանում Հաբիբի Նեջար լեռան վրա անտառային հրդեհ է բռնկվել։
«Նիկոլ Փաշինյանի մայրիկի՝ տիկին Երջանիկի հետ»։
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ըստ քննչական ենթակայության:
Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանի բարձր ղեկավարության՝ Արցախ չմեկնելու մասին. ՈւՂԻՂ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2021թ. սեպտեմբերի 15-ից սկսելու է սպանդանոցներում, իրացման ցանցում և հանրային սննդի կետերում իրացվող թարմ միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ ուժեղացված վերահսկողություն՝ օգտվելով գործառույթներով վերապահված իր ողջ գործիքակազմից:
Ռուսերենում կիսասնոբ-կիսահակաքաղքենիական մի լավ խոսք կա՝ «մարդը դուրս եկավ գյուղից, բայց գյուղը դուրս չեկավ մարդուց»։ Զուտ օրացուցային առումով Հայաստանը դուրս է եկել 19-րդ դարից, բայց 19-րդ դարը դուրս չի եկել Հայաստանից։
Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էդ որ հոխորտում եք, թե Ալիևը տեսեք-տեսեք ինչ արագությամբ է կառուցում Արցախը, բա Սերժի ժամանակ ինչո՞ւ ոչինչ չեն արել, եկել եմ ասեմ, որ չարաչար սխալվում եք: Էս երկրում շատ քիչ մարդ կա, որ գիտի թե ինչեր ա արվել, այնպես որ՝ ձեզ թունդ գիտունիկ հայրենասերների տեղ մի դրեք:
ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 5-ի դրությամբ կատարված պատվաստումների թիվը:
Եռամսյա հավաքների շրջանակում 2-րդ զորամիավորման կազմը համալրած պահեստազորայինների հետ սեպտեմբերի 6-ին անցկացվել են մարտավարական պարապմունքներ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն:
Վերաքննիչ դատարանը հրապարակում է Վահագն Վերմիշյանի կալանավորումը գրավով փոխարինելու որոշումը. ՈՒՂԻՂ: