Ղազինյանը պարզաբանում է` ինչպես է կուտակել իր հարստությունը։
Եղե՞լ է արդյոք հայրենիքի հանձնում. սա կամ պետք է հերքվի, կամ հաստատվի. Արթուր Ղազինյան։
Հայաստանում քաղաքական հետապնդումներն ահագնանում են: Իրավական ամենաթողության պայմաններում դատարանները կայացնում են կամայական որոշումներ. Վերաքննիչ քրեական դատարանի՝ Փաշինյանի սրտի դատավորը, կատարելով քաղաքական ուղիղ ցուցումներ, կրկին կալանավորեց մեկ ամիս ազատության մեջ գտնվող, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Հանրահայտ բժշկին, որն այսօր ինքն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոշում են պահել անազատության մեջ։
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Տիմո Վերները մեկնաբանել է Հայաստանի հավաքականի նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակը:
Ապազգային իշխանությունից պակաս վտանգավոր չեն հովհարային անջատումներով գործող, ժամանակին «կոկորդ պատռող» ,իսկ այսօր հարմարվող «ընդդիմադիրները»։
Մեղրի-Երևան ավտոճանապարհի 191-րդ կմ հատվածում 2021թ. սեպտեմբերի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, տղամարդը «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց գոտի և ենթարկվել ավտովթարի:
ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ:
Ինչպես 2020 թվականի, այնպես էլ 2021 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը դարձյալ բողոքներ է ստացել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների և օրինական ներկայացուցչի հետ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն անհիմն արգելելու մասին: Այդ բողոքների, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինների կայացրած որոշումների ուսումնասիրությունները վկայում են, որ խնդիրներն այս առումով համակարգային են, անթույլատրելի պրակտիկան՝ շարունակական:
Covid19-ի դեմ պայքարին ուղղված կիրակնօրա ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում։
«Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը հայտարարել է, որ Փանջշերի նահանգն ամբողջությամբ նվաճված է։
Հայաստանում սեպտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 245 264-ի:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.40-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկի մի բնակարան, որտեղ հայտնաբերել է 1932 թ. ծնված տանտիրուհու՝ Եվգենիա Յասոյանի դիակը: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 09.30-ին, մալուխներով ձեռքի մատները կապելով, կնոջը էլեկտրահարել է 83-ամյա ամուսինը: Նա, սպանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Սակայն Ադրբեջանի նպատակն է, որպեսզի Հայաստանը Արցախի հետ կապված հարցերում դուրս գա խաղից և այն շարունակվի ՌԴ-Ադրբեջան երկկողմ ձևաչափով:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 2. 55-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնում էր, որ զենքով հարձակվել են Ներքին Շենգավիթում գտնվող իր տան վրա։ Ոստիկանության օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց դեպքի վայր: Րոպեներ անց նույն կնոջից ստացվեց երկրորդ զանգը։ Հայտնում էր, որ տան դիմաց իր եղբոր դին է։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերեցին 45-ամյա Սամվել Վարդանյանի դին։
Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ՝ կապված Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Փաստաբանը ներկայացնում է «Սերժ Սարգսյանն՝ ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի» հայցի մանրամասները. ՈՒՂԻՂ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականից կրած խոշոր հաշվով պարտությունը:
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանը ՌԴ «Ալաբինո» զորավարժարանում հետևել է «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի շրջանակում ընթացող Տանկային բիաթլոն մրցույթի եզրափակիչ խաղին:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 02:30-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2021 թվականի սեպտեմբերի 5-ի կայանալու է ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնության ընտրական փուլի որակավորման Գերմանիա-Հայաստան հանդիպումը։ Ինչպե՞ս է հնարավոր հաղթել Գերմանիայի հավաքականին, եթե առաջնորդվենք Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկվող պաշտոնական ուղեցույցով․
Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2021-2022 թվականների համերգաշրջանը կբացի Վիվալդիի ստեղծագործությունների կատարումներով:
Նոր Զելանդիայի խորհրդարանը մինչև սեպտեմբերի վերջ օրենք կընդունի ահաբեկչության ծրագրումն ու նախապատրաստումը քրեականացնելու վերաբերյալ:
Շուրջ 30 տոննա աղացի զրահասալիկներ էին գողացել, տեղափոխել ու հողով ծածկել։
Երբ մարդը խախտեց օրենքը և մեղքի մեջ հայտնվեց, դրանից առաջացավ մեղքը քավելու հրամայականը: Իսկ քավության գաղափարն ամբողջապես կապված է արդարության գաղափարի հետ, ինչպես նաև խորապես արմատացած մարդկային բարոյական բնության մեջ:
Քարերի վրա բոբիկ քայլելն առողջության վրա բարենպաստ ազդեցություն է ունենում, քանի որ իջեցնում է արյան ճնշումը: Այս կարծիքին են ԱՄՆ-ի Օրեգոնա նահանգի հետազոտական ինստիտուտի դասախոս Ջոն Ֆիշերն ու իր ընկերները:
Վստահությունը զույգերին միավորող երևույթ է, առանց որի հարաբերությունները հնարավոր չեն: Տղամարդու վստահությունը նվաճելու համար ահա թե ինչ եղանակներ է առաջարկում soulpost.ru կայքը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 6-ին ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի, Դովեղ գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Յոթ ամիսների արդյունքներով Հայաստանում գրանցվել է 5,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը նվազել էր 5,7 տոկոսով։