ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Տեր-Թադևոսյանների ընտանիքին՝ Արկադի Տեր -Թադևոսյանի մահվան կապակցությամբ։
Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic տիեզերական զբոսաշրջության ընկերությունը ներկայացրել է իրենց նոր մշակումը: Բազմակի օգտագործման տիեզերանավը ստացել է VSS Imagine անվանումը: Այն միացել է ընկերության ենթաուղեծրային տրանսպորտային միջոցների աճող նավատորմին:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նրա ընտանիքին։
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մարտի 31-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում «ԱԺ կանոնակարգ» oրենքում համապատասխան լրացումներ և փոփոխություններ առաջարկելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցն էր։
«Բարսելոնան» վերադարձել է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու գաղափարին:
Եվրասիական զարգացման բանկը, որի բաժնետերերը ԵԱՏՄ անդամ երկրներն են ու Տաջիկստանը, պատրաստում է թվային անձնագրեր անդամ երկրների համար:
Կարդացի Ամրամ Մակինյանի էջում հրապարակված «Լրիվ նորմալ է, որ մեղադրանքի որոշումները գրում է վարչապետի օգնականը» իրավաքաղաքական ֆարսի մասին որոշումը։
Իլհամ Ալիևը Զանգեզուրը համարել է ադրբեջանական հնագույն հող ու հայտարարել, որ Զանգեզուրը անկյունքարային դեր կխաղա թուրքական աշխարհի միավորման գործում:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման մասին:
«Բարսելոնայի» ղեկավարությունը հետաքրքրված է հարձակվող Սերխիո Ագուերոյի տրանսֆերը գնելու հարցով, ով հայտարարեց, որ ամռանը կլքի «Մանչեսթեր Սիթին», բայց կատալոնացի մարզիչ Ռոնալդ Կումանը դեմ է գործարքին:
Մարտի 26-ի առավոտյան ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի մի բնակարանից գողություն են արել։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու և շրջանառելու համար 39 անձի մեղադրանք է առաջադրվել, 5-ը դատապարտվել է ազատազրկման:
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կողմից անցկացված այս հետաքննության հիմնական նպատակն Արցախյան երկրորդ պատերազմի ելքը որոշած ջեբրաիլյան կամ Լելե թեփեի գործողությունն է, որն անցկացվեց հոկտեմբերի սկզբին, եւ որի հետեւանքով ռազմաճակատում ադրբեջանաթուրքական կողմը ստացավ մեծ առավելություն, փաստացի վճռելով պատերազմի ելքը:
«Պարզվեց Աննա Վարդապետյանը հանցավոր խմբակի անդամ չէ, այլ որպես քրեական իրավունքի մասնագետ՝ խնդրահարույց հարցերում օժանդակություն է ցուցաբերել քննիչին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը որոշակի առաջարկություններով խմբագրելով, իսկ քննիչն էլ՝ առանց իմանալու, թե ով է Աննա Վարդապետյանը, նրան է ուղարկել Հայրապետյանների բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները Կենտրոնական Բանկից աջակցություն ստանալու համար…
Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա խաղից առաջ կայացած նախախաղային խորհրդակցության ընթացքում հաստատվել են մրցող թիմերի գույները:
Վրաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին հրաժարական է տվել:
Էկոնոմիկայի նախարարը հերթական սկանդալային հայտարարությունն արեց՝ այս անգամ զբոսաշրջության սպասվող աճերի վերաբերյալ, ու մի կողմ քաշվեց։ Հետո շատերը սկսեցին գլուխ ջարդել՝ նախարարի հայտարարության հիմքերը գտնելու համար, բայց չեն գտնում։
Չնայած մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային արժեք հռչակելուն, մարդու իրավունքների հարցերում միջազգային հանրությունը կարծես առաջնորդվում է քաղաքական խոչընդոտներով:
Մեծ է նրա ավանդը մեր բանակաշինության, Արցախյան ազատագրական պայքարի կազմակերպման գործում: Ուզում եմ հավատալ, որ հայոց անկոտրում ոգին կրկին կարթնանա, և հայրենապաշտ նոր սերունդը, ինչպես մենք՝ ժամանակին, մի նոր «Հարսանիք լեռներում» կկազմակերպի՝ որպես ամենամեծ հարգանքի տուրք իր ազգի հերոսներին:
Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղիում սեպտեմբերին պեղումներ կիրականացվեն: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ծրագրված պեղումներին նախատեսված է, որ հայկական արշավախումբը համագործակցի լեհ մասնագետների հետ:
Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի և իրավական տարբեր հարաբերությունների նկատմամբ խորը նիհիլիզմով, եթե չասենք՝ ատելությամբ է վերաբերվում, և դա բխում է ոչ այնքան դիկտատուրա հաստատելու ցանկությունից, այլ դա էնդոգեն երևույթ է, որի արմատները Նիկոլի էության մեջ են։
Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ ավելի ուշ կհրապարակեմ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի գործով ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինակը…
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանը մարտի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Արցախում փոխհատուցման ծրագրերի մշակման նպատակով հավաքագրվում են հակառակորդի վերահսկողության տակ գտնվող և պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և ռազմական միջոցառումներում շահագործված, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների մասին տեղեկություններ:
Հայաստանի ազգային հավաքականն ուրախացրեց իր երկրպագուներին աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղերով: Առաջին շրջանում թիմը հյուրընկալվեց Լիխտենշտեյնին, ում ամբողջ խաղի ընթացքում ճնշումներից հետո հաղթեց վերջնամասում՝ նվաճելով նվազագույն հաղթանակ (1:0):
«Իսկանդերի» հրթիռների բեկորներ, ըստ ադրբեջանական Ականազերծման գործողությունների գործակալության (ANAMA), հայտնաբերվել է մարտի 15-ին։ Այսինքն 15 օրվա փորձաքննությունը ոչինչ չի ասել, բացի նույնականացման համարից, որը բաց ինտերնետային հասանելիության համար է։ Նախ 15 օրում չեն կարող փորձագիտական աշխատանք կատարել և նույնականացնել հրթիռի բեկորները։ Դրանք դեռևս չունեն միջազգային նմանատիպ գործակալությունների վերստուգիչ եզրակացություն, որը սովորաբար կատարվում է։
Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը մարտի 31-ին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել երկրում ԱՄՆ-ի ռազմակայանները պահելու ծախսերի բաշխման պայմանները մեկ տարով երկարաձգելու համաձայնագրին:
Մարտի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից գողացել են Լրագրողի բրոնզաձույլ արձանը:
Փաստաբանը դատական կարգով բողոքարկել էր Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցի քննարկումը հետաձգելու որոշումը, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի կողմից բավարարվել էր տարեսկզբին; Դատարանի այդ որոշումից հետո վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսափող համարվող թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Անկարան ապրիլի 24-ին ընդառաջ գաղտնի դիվանագիտություն է վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ անհանգստացած է Վաշինգտոնից ստացված ազդակներից: