Ընտանիքների անապահովության գնահատման գործընթացի հետ կապված 2020 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքները լիարժեք չեն բավարարվում, ստեղծված չեն պայմաններ՝ հասարակությունում նրանց լիարժեք ինտեգրման համար:
Մահացել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի առաջատար դերասան, բեմադրիչ, դրամատուրգ, ՀՀ վաստակավոր արտիստ Դերենիկ Մարտիրոսյանը:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Իրականացվում է վարչական վարույթ»,-ասաց նա:
Ապրիլի 11-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Հայաստանում ապրիլի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 510 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 203 327-ի:
Անբարեխիղճ մրցակցություն՝ կաթնամթերքի շուկայում. ՈՒՂԻՂ
Ավաղ, մեր նվիրյալ հայորդիների արյան գնով ազատագրված տարածքները թուրքին հանձնելուց հետո, պարզվեց, որ մենք ստացանք ոչ թե խաղաղություն, այլ խայտառակություն, իսկ ավելի ուշ կստանանք պատերազմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Պարբերականի փոխանցմամբ, Մերկելը պատվաստումը նշանակել էր ապրիլի 11-ին, սակայն այն առցանց եղանակով չեղարկվել է։ Պատվաստումը պետք է կատարվեր AstraZeneca պատվաստանյութով։
Ապրիլի 10-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, աշխատանքների ընթացքում հայ զինծառայողների աճյուններ կամ մասունքներ չեն հայտնաբերվել:
Նաթանզ քաղաքում Իրանի միջուկային օբյեկտի բաշխիչ էլեկտրացանացում վթարը տեղի է ունեցել պայթյունի հետեւանքով, որը կազմակերպել է իսրայելական կողմը:
Շատ կարևոր էր նաև, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը միահամուռ պահանջեին այն, ինչը տրամաբանական էր և շատ կարևոր, սակայն այլ ուժերից շատերն ուղղակի հստակ դիրքորոշում այդպես էլ չհայտնեցին։
Ապրիլի 7-ին, առավոտյան՝ 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից, ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ՝ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ:
Ռուսաստանյան խաղաղապահների նախաձեռնությամբ Արցախում անցկացվում է Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների բարեկարգման աշխատանքներ:
Դրանով Վահե Գրիգորյանը դարձավ Սահմանադրական դատարանի պատմության մեջ առաջին ինքնահռչակ «նախագահը» (հավանաբար ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում)։ Իհարկե, շատերն այդ հայտարարությանը լուրջ չվերաբերեցին, ավելին, հասկացան, որ Բարձր դատարանում հայտնվել է ակնհայտ հոգեկան շեղումներով մի երևույթ, որն ընդամենն իր համար «հիմք» էր ստեղծում ձրիակերության նախատեսվող վարքն արդարացնելու համար։
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիշերը երկար եմ մտածել մեր իրականության մասին։ Ցավոտ եզրակացությունս մեկն է՝ Նիկոլը դեռ անելիք ունի մեր երկրում։ Նիկոլի դասերը դեռ բոլորը չեն հասկացել…
Ապրիլի 8-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Կենաց» գինու բարեգործական ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը տրամադրվեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Հավաքագրվել է 4,033,000 ՀՀ դրամ, որից 2․6 միլիոնը՝ աճուրդից, 1,433,000 դրամը՝ գինիների վաճառքից, համտեսից և նվիրաբերություններից։ Գինիների աճուրդն անց կացրեց Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ ՈւՂԻՂ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության իրականացրած բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և կամովին հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:
Քաղաքական իշխանության նախաձեռնած այս օրենսդրական փոփոխությունները միտված են՝ «վերահսկողության» դաշտ բերելու ոչ կոնֆորմիստ դատավորներին, որի արդյունքում փաստացի կվերացվի դատավորի անկախության օբյեկտիվ սահմանադրական իրավունքը և կխարխլվի մարդու՝ արդար դատաքննության հիմնական իրավունքը:
Սենտ Վինսենտի եւ Գրենադիննների հյուսիսային շրջաններում էլեկտրականության զանգվածային անջատումներ եւ ջրամատակարարման ընդհատումներ են արձանագրվում Սուֆրիեր հրաբխի ժայթքման պատճառով: Ապրիլի 11-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Ապրիլի 13-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը Սարուխան և Կարմիրգյուղ համայնքներում անցկացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ։ Գործարկվելու են էլեկտրաշչակները:
Ապրիլի 9-ից տարբեր ուժգնության գրեթե 210 երկրաշարժեր են տեղի ունեցել Ճապոնիայի Տոկարա կղզիների շրջանում, որոնք մտնում են երկրի հարավ–արեւմուտքի Կագոսիմայի պրեֆեկտուրայի կազմի մեջ: Դրանց թվում եղել են ավելի քան 5 մագնիտուդով երկու հուժկու ստորգետնյա ցնցումներ, ապրիլի 12-ին հայտնել է Ազգային հանրային հեռուստատեսությունը:
«Իրենք շատ լավ գիտակցում էին, որ նաև իրենց անվտանգությունը հենց իրենք պետք է ապահովեն, որովհետև Սարուշենն այն ճանապարհի վրա է, որով ադրբեջանցիներն օրվա ընթացքում առնվազն մեկ, լինելում է՝ երկու անգամ իրենց բեռնատարների շարասյունն են անցկացնում: Սարուշեն գյուղը Կարմիր Շուկայի ճանապարհին է »,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ հանդիպման ժամանակ բարձրացվել է իրենց անվտանգության հարցը և, փաստորեն, արդեն թիրախավորված եղան կրակոցները. «Փառք Աստծո՝ որևէ վիրավորում ստացած անձ, հատկապես՝ զոհ չի եղել, որովհետև նաև հակառակորդը գիտակցում է, որ այսօր այդ անվտանգության երաշխավորը նաև ռուս խաղաղապահներն են և իրենք պատասխան պետք է տան հենց ռուսաան կողմի առջև»:
Ապրիլի 9-ից 11-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
«Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը գրում է․ «Հարգելի՛ մայրիկներ, ապրիլի 12-ին ժամը 16.00-ին կամ 18.00-ին հրավիրում եմ հայրենիքի համար մտահոգ բոլոր մայրերին, կանանց ու աղջիկներին մասնակցելու «Որդուս» հկ-ի կազմակերպած հավաքին, օրակարգում ապրիլի 24-ին ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումների մասնակցության և կազմակերպչական հարցեր:
Ապրիլի 11-ին, ժամը 20։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ:
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչ օրս կապիտուլյացիոն վարչակարգը կարևոր հատվածներում թաքցնում է պատերազմական վիճակագրությունը։ Ոչ միայն չկա անհետ կորած անձանց վերջնական թիվը, այլև գաղտնի են պահվում զինհաշմանդամների շրջանում վերարտադրողական ֆունկցիայի խանգարում ունեցողների թիվը, զոհվածների ցուցակներում զինկոմիսարիատների նշումը (ինչն արվում էր 2016 թ․ ապրիլին) և այլն։
Ապրիլի 6-ին, կեսգիշերն անց, Արտաշատ քաղաքի Արազու փողոցում հրավառություն էր եղել։ Այդ մասին ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ էր ստացվել։