Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում նշել են, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հիմնականում կայուն է, հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն`Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով:
Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության հերոս, զինված ուժերի գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանի (Արկադի Տեր-Թադևոսյան, լեգենդար Կոմանդոս) թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 31-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 31-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում, հանդիպումներ ունեցել Մարտունի քաղաքում և Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Հայաստանում տարբեր պաշտոնատար անձանց շուրթերով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու ու «մոտեցումները շտկելու» վերաբերյալ հայտարարությունների ֆոնին Թուրքիան ցավակցական ուղերձ է հղել Ադրբեջանին «1918 թ.-ին հայերի կողմից ցեղասպանության ենթարկվելու» կապակցությամբ:
Մարտի 31-ին, ժամը 17.20-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել մայթեզրին. 61-ամյա վարորդ Արա Ավետիսյանը մահացել է:
Նարեկ Զեյնալյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Ապրիլի 1-ին, ժամը 12։30-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգաբաց-Ազատան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Ավելի քան 3500 մարդ դիմել է Լեռնային Ղարաբաղում գտնվող Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման մարդասիրական արձագանքման կենտրոնի քաղաքացիների ընդունելության կետ՝ հակամարտության ժամանակ անհետ կորած մասնակիցներին գտնելու նպատակով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ռիսկերը նվազագույն են:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 31-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը ցավակցական հեռագիր է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ:
1 մլն դրամից ավել պետական գնումներին մասնակցած կողմը կկարողանա օգտվել սուբսիդիաներից. Բրուտյան
Էդմոն Մարուքյանը հրապարակել է իր գրությունը Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով վերջինիս միջնորդությամբ դիմել ՀՀ նախագահին՝ Կոմանդոսին շնորհելու ՀՀ բարձրագույն՝ ՀՀ Ազգային հերոսի կոչում: Այն, որ Արկադի Տեր-Թադևոսյանի անունը ոսկե տառերով է գրված մեր պատմության մեջ ու այդպես էլ մնալու է հայ ժողովրդի հիշողության մեջ, ակնհայտ է՝ նման կոչում երբևէ նրան շնորհվի, թե ոչ. այդ կոչումը մեր ժողովուրդը Կոմանդոսին վաղուց տվել է:
Իր նախաձեռնությունը կառավարությունը հիմնավորում է նրանով, որ այն կնպաստի պաշտոնյաների ու պետական ծառայողների ընտանիքների «առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը»:
Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանությունը հերթական անգամ իր վարքագծով ապացուցեց, որ բուհերի կառավարման մարմիններում վերջիններիս ներկայացուցչությունը պայմանավորված է միայն նեղ քաղաքական շահեր սպասարկելով։
Հովիկ Աղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Թեև արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունը դեռևս ֆեյսբուքյան գրառման մակարդակում է, իշխանություններն արդեն իսկ գործի են դրել ընտրական կեղծիքների ողջ մեխանիզմը, որ երբևէ եղել է Հայաստանում։
Քաջայր Նիկողոսյանը նշանակվել է Լոռու փոխմարզպետ: Այս մասին որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը:
Մարտի 31-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1097 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 193 736-ի:
Գողությունը լավ արարք չէ: Յուրաքանչյուր դաստիարակված անձ դա մանկությունից գիտի: Գողությունը նաև դատապարտելի է:
Ցանկացած պետության գոյության հիմնական նպատակը որոշակի առանձնահատկություններով մեկտեղված մարդկանց անվտանգության երաշխիքների տրամադրումն է:
ՆԳ նախարարության փրկարար ծառայության ջոկատներն այսօր զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները երկու ջոկատով շարունակում են Ասկերանի վերին ենթաշրջանի՝ Ավետարանոց համայնքի ուղղությամբ և Մարտունու շրջանում, տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկելու է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը, որով իշխանությունները ցանկանում են հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով։
ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն ու նրա գործընկերները որոշել են նախաձեռնությամբ հանդես գալ՝ ձեւավորել հասարակական կազմակերպություն, որտեղ ընդգրկված կլինեն ԱԱԾ նախկին տնօրեններ, բարձրաստիճան սպաներ։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
Սա քննարկելու այլ թեմա է, սակայն մեկ բան հստակ է, որ գործող իշխանությունները չկարողացան ապահովել բանակցությունների շարունակականությունը, ինչը հանգեցրեց պատերազմի:
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու հարցը։