ՆԱՏՕ-ում այժմ փոխհամաձայնություն չկա Ուկրաինային կամ Վրաստանին դաշինքի կազմ ընդունելու վերաբերյալ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ։ Օմբուդսմանը հանդիպմանն անդրադարձել է պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունների շարունակվող ատելության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությանը, որը, ըստ Արման Թաթոյանի, ունի 2 հենասյուն՝ էթնիկ ու կրոնական:
Հարություն Մեսրոբյանը՝ արտաքին և ներքաղաքական վերջին զարգացումների մասին. ՈՒՂԻՂ:
Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Լոռու մարզում խոշոր փլուզումներ չեն եղել, բայց պատերից քարեր են թափվել, տներում ճաքեր ավելացել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանը։
Գերմանիան ընթացիկ շաբաթում լրացուցիչ զինվորականների կուղարկի Լիտվա ՆԱՏՕ-ի համահավաք գումարտակի կազմ: Փետրվարի 14-ին այդ մասին հայտնել է բալթյան հանրապետության պաշտպանության նախարարությունը։
Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Փետրվարի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սու-30ՍՄ կործանիչների ռուսական եւ բելառուսական անձնակազմերը Միութենական պետության պետական սահմանի համատեղ պարեկություն անցկացրել «Դաշնային վճռականություն-2022» զորավարժությունների շրջանակներում: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Անհայտ անձը դանակով 11 մարդու է վիրավորել Ալբուքերքե ամերիկյան քաղաքում (ԱՄՆ-ի հարավարեւմտյան Նյու Մեքսիկոյի նահանգ), նրան ձերբակալել են: Այդ մասին տեղի ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդել է Twitter-ում:
Փետրվարի 9-ին Վարդաբլուր գյուղից Ծակ քար ժամ եկեղեցուց ձոր իջնող հատվածում հայտնաբերվել էր տղամարդու դիակ՝ գազանների կողմից հոշոտված: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Նիկոլիզմի հետևորդների համար հայրենիք ծախելը «քյալամ» ծախելու պես մի բան է. Բագրատ Եսայան
Քիթս կտրեմ, թե էդ 19 դավաճաններից 19-ը նիկոլական չեն. Արմեն Գրիգորյան
ՀՅԴ-ն արգելելու իրավական հիմնավորման հետևում կանգնած է «ճաճանչափայլ» Ջհանգիրյանը. Բագրատ Եսայան
Այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանում՝ կրկին դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, նշանակված է Գառնիկ Իսագուլյանի կալանքի որոշման և գրավի միջնորդության մերժումը բողոքարկելու 2 դատական նիստ։
Նախօրոք ծրագրված է եղել, թե Արցախի քանի տոկոսը պետք է զիջվի. Բագրատ Եսայան
Թուրքիայում կանայք բողոքի յուրատեսակ ակցիա են իրականացրել վերջին ամիսներին գրանցված աննախադեպ գնաճի դեմ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
«Առայժմ դրանք դադարեցվել են ամերիկացիների նախաձեռնությամբ, ուստիեւ առայժմ ոչ մի կարգի ազդանշան չկա վերսկսման մասին»,- Ասել է արտգործնախարարության ղեկավարի տեղակալը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
«Սա ոչ բռնի, թավշյա, ժողովրդական երկրաշարժ էր: Ոչ մի բան չեղավ, քանզի առաջինը իր վրա հարվածը ընդունել էր «փրկիչը»: Պետք էր տեսնել, թե ինչպես էին միչնչև առավոտ հարվածի ամպլիտուդայից այս ու այն կողմ շարժվում «փրկչի» կրծքերը:
Բագրատ Եսայանը՝ ներքաղաքական իրավիճակի մասին՝. ՈւՂԻՂ։
Ադրբեջանի նախագահը նշել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում, նրա կարծիքով, հնարավոր է խաղաղության համաձայնագրի կնքումը Հայաստանի հետ։
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է փետրվարի 12-ին Դիլիջանի ոլորաններում տեղի ունեցած ոբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդի, մահացած ուղևորի և հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։
Փետրվարի 14-ի առավոտյան հրդեհ է բռնկել Իրանի ռազմակայաններց մեկում: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը:
Փետրվարի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, իրար էին բախվել «Ջիպ Գրանդ Չերոկի» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 32-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Անցած գիշեր Վրաստանում վեց նոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել ուժգին երկրաշարժից հետո, որը փետրվարի 13-ին 6,2 մագնիտուդով տեղի է ունեցել Դմանիսի շրջանի Սամեբա գյուղում: Փետրվարի 14-ին այդ մասին հաղորդվում է Իլիայի համալսարանին կից Սեյսմիկ դիտազննման կենտրոնի կայքում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս. թ. փետրվարի 14-ին ժամը 10:00-ից մինչև փետրվարի 15-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1, 2 զանգվածների՝ նրբանցքները ներառյալ, Կուրղինյան և Մեծարենցի փողոցների՝ նրբանցքները ներառյալ ջրամատակարարումը:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացված Ատոմ Ջանջուղազյանի թեկնածության հարցը: Ջանջուղազյանի թեկնածությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
2022 թվականի հունվարի 20-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ չորրորդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Արամ Վարդանյանից, նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝
Ահազանգ է ստացվել, որ մասամբ փլուզվել է Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի պատը։ Պարզվել է, որ վթարային շենքի պատից թափվել է 8 հատ քար։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սովետական ժամանակաշրջանն իմաստավորելու պահանջը հիմա կարևոր է մեզ համար, որովհետև երբ ժողովուրդն ատում է իր անցյալը, ապա ապագա չի կարող ունենալ. ապագան անցյալի շարունակությունն է ու զարգացումը։
Կանադայի կանանց հոկեյի հավաքականը կպայքարի Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի համար: Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի հոկեյի կանանց կիսաեզրափակիչում Կանադան մրցեց Շվեյցարիայի ընտրանու հետ և առավելության հասավ 10:3 հաշվով: