Ուտեստ, որը կգնահատեն ծովամթերքի սիրահարները
Բաղադրիչներ
1. Վայրի բրինձ – 200 գ

2. Նուռ – 1 հատ

3. Սոխ շալոտ – 2 հատ
4. Ձիթայուղ
5. Ծովախեցգետին – 300 գ

6. Համեմ – մի քանի ճյուղ
7. Մեղր – 1 ճ/գ

8. Ֆետա պանիր – 100 գ

9. Նուշ – 15 հատ

10. Կիտրոն – 1 հատ

Պատրաստման եղանակը
1. Բրինձը եփել աղ արած ջրում:
2. Մաքրել նուռը և մանր կտրատել սոխ շալոտը:
3. Տաք տապակի մեջ մի փոքր ձիթայուղ լցնել, ծովախեցգետինները, լվացած, չորացրած և մանր կտրատած համեմը, սոխը և մեղրը, տապակել 5 րոպե։
4. Բրինձը, ծովախեցգետինը, ֆետա պանիրը և նուշը խառնել: Համեմել աղով և սև պղպեղով, ցողել կիտրոնի հյութով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

