Տիգրան Աբրահամյանն ԱԱԾ չգնաց, բայց նրա ասածը հաստատվեց. Արամ Վարդևանյան:
Սյունիք էիք գնացել ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին մասնակցելո՞ւ, թե՞ լուսանկարվելո՞ւ համար. Գեղամ Մանուկյանը՝ Անդրանիկ Քոչարյանին:
Ի՞նչ է տեղի ունենում Սյունիքում. այդ մարդիկ պետք է գան հանձնաժողով ու բացատրություն տան. Արթուր Ղազինյան։
Գեղամ Նազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ։
2020թ. 44-օրյա պատերազմից հետո Արարատի մարզում խաղաղ ապրելու մասին չի ստացվում անգամ խոսել, արարատցիների օրը սկսվում և ավարտվում է սահմանից, հատկապես Երասխի հատվածից եկող լուրերի քննարկմամբ: Քննարկումները հատկապես թեժ են լինում, երբ այդ օրը թշնամին կրկին սկսում է կրակել մեր դիրքերի ուղղությամբ։
Լիտվան Հայաստանին է փոխանցել Covid-19-ի դեմ «Մոդերնա» պատվաստանյութի մոտ 50 հազար դեղաչափ, որի մասին օրեր առաջ հայտարարել էր Լիտվայի վարչապետը։
ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի առիթով Ուինսթոն Չերչիլն ասել է. «Դպրոցի ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները միայն կարող են երազել»: Դա բացարձակ ճշմարտություն է բոլոր դարերի և բոլոր սերունդների համար, որովհետև Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա` նա ձևավորում է Մարդուն:
Ի՞նչ կաներ Ռուբեն Ռուբինյանը, եթե լիներ Ադրբեջանի գործակալ:
Պետք է նոր իշխանություն. պատերազմ և պարտություն բերածները խաղաղություն չեն կարող հաստատել. Անդրանիկ Թևանյան:
Հայաստանը փորձում է օգուտ քաղել վերջերս դիվանագիտական դիմակայության մեջ հայտնված Իրանի և Ադրբեջանի միջև առկա հակացություններից: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրոզոյանի՝ Թեհրան և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Մոսկվա կատարած այցերին: Իրան կատարած այցը հոդվածագիրը հաջող է բնութագրում՝ նշելով, որ «կողմերին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել իրանական սահմանից Երևան տանող ճանապարհի կառուցման մասին, որը չի անցնելու Ադրբեջանի տարածքով»:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 11։15-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Քաղաքական առումով կկաշկանդվե՞ք, եթե պետք լինի սակագին բարձրացնել. Բաբկեն Թունյանը՝ Արա Նռանյանին։
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ։
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է երկրի արեւելքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման երեք զինյալների ոչնչացման մասին: Հոկտեմբերի 5-ին այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման անվտանգության ուժերի ներկայացուցչին։
Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, հոկտեմբերի 5-ին պետական այցով կմեկնի Իտալիա:
Թուրքական «Cumhuriyet» թերթի հոդվածագիր Օրհան Բուրսալին հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր գործողություններով Ռեջեփ Թայիփ Էրդողանին ստիպել է լուծել Իդլիբի խնդիրը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ընդդիմությունը ՀԾԿՀ անդամի թեկնածու առաջադրեց Արա Նռանյանին:
Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքի բովանդակությունը բոլորին չէ, որ հասու է. անիմաստ մի տանջվեք. Մամիջանյանը՝ Պապոյանին:
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նձ է թվում, թե՞ իրոք բոլոր բանկերում և փոխանակման կետերում դրամ/ դոլար փոխարժեքը վերջին օրերում նույնն է։ Հավանաբար ԿԲ-ն է հրամայել։ Արդյունքում հայտնվել է ստվերային կուրս։ Բա կոռուպցիայի դե՞մ ենք պայքարում։ Երևի այս քայլին գնացել են՝ նկատի ունենալով 9-ամսյա ահռելի գնաճը` 9.9%, պարենային ապրանքների գծով։ Ընտրվել է ամենասխալ և հեշտ ճանապարհը։ Կարո՞ղ է հաջորդ քայլով էլ կոմունիզմ կառուցելու որոշում ընդունվի»։
Հայկ Մամիջանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Ձեր խմբակցությունում բոլորը հա՞շտ են, որ այսօր ՀԾԿՀ անդամի հարց է քննարկվում. Սիսակ Գաբրիելյանը՝ Լիլիթ Գալստյանին:
Հայրենիքը հենց այնպես ոչ մեկին չեն տալիս. հայրենիքի 75 տոկոսն Ադրբեջանին հանձնած իշխանության ներկայացուցիչ Գևորգ Պապոյան:
Ցանցահենների ֆոռումներից մեկի օգտատերը վաճառքի է հանել Facebook սոցցանցի ավելի քան 1,5 մլրդ օգտատիրոջ անձնական տվյալներ: Այս մասին հայտնում է Privacy Affairs պորտալը:
24-ժամյա ռեժիմով կընդունվի պետբյուջեի հաշվին պաշտոնյաներին մարզասրահ այցելելու հնարավորություն տալու մասին օրենքը։
Բոլոր նրանք, ում ժամանակին գնահատման հարցում ընդառաջել եք կամ ովքեր մուրալով են ստացել կրթության վկայագիր, հետագայում պաշտոն կամ հանրային այլ դիրք զբաղեցնելով կիսատ գիտելիքով կործանարար են դառնում պետության համար, թվացյալ իմացությամբ մարտնչում են իրական գիտելիքի դեմ, հեղինակազրկում են իրական կրթությունը, վարկաբեկում են ձեր առաքինի վաստակը: Ցավոք, բացասական օրինակ են դառնում մատաղ սերնդի համար:
Հայաստանում հոկտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 891 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 266 208-ի:
Օրվա լրահոսը ազդարարում է. «Արոնյանը ջախջախեց Մամեդյարովին»։ Վստահ եմ՝ շատ-շատերի մոտ սա կբերի ազգային հպարտության և նույնիսկ կատարած վրեժի զգացում կառաջացնի։
Պետք է թույլ չտալ շեղվել օրակարգից. խստացում է պետք.Վլադիմիր Վարդանյանի առաջարկը՝ ԱԺ նախագահությանը: