Ռուսաստանի ռազմածովային նավատորմն (ՌԾՆ) առաջին անգամ «Ցիրկոն» գերձայնային հրթիռի փորձարկումն է անցկացրել ատոմային սուզանավից:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 5-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Արոնյանը մրցաշարային աղյուսակի վերջնական տարբերակում 3-րդն, իսկ մրցաշարի հաղթողն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նոր կանոնավոր վաճառքի խանութներ (tanzim satış mağazaları) բացելու խոստմանը։
Տոնը նշվելու է հոկտեմբերի երրորդ կիրակի օրը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան հայտնել է, որ իր պաշտպանյալը կշարունակի հացադուլը, քանի դեռ իրեն չեն ազատել բանտից:
ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի վարչական տարածքում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել է սյունակապ կառույց:
Քրդական կողմի հրավերով սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն Իրաքյան Քուրդիստան (ԻՔ) է այցելել Մարոկկոյում և Թունիսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, արաբագետ, աղբյուրագետ, քրդագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Փոլադյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նպատակով։ Այս համատեքստում արդյունավետ էր ոստիկանության Վաղարշապատի և Բաղրամյանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։
«Վոթսափ»-ի և «Ինտրագրամ»-ի հավելվածները դեռևս շարունակում են աշխատել, բայց նոր բովանդակություն ցույց չեն տալիս»,- նշված է պարբերականում:
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 867-ով:
Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Երկու երկրների ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունությունը վտանգող գործողությունների անթույլատրելիությունը և կարևորել տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցությունը։
Հոկտեմբերի 4-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, տեղեկացնում է ԱԽՔ գրասենակը։
Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 4-ին կայացած սակարկությունների ընթացքում վերստին ռեկորդ է սահմանել եւ առաջին անգամ գերազանցել է 1200 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց, վկայում են ICE սակարանի տվյալները։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայազգի գիտնական Արտեմ Փաթափությանին՝ բժշկության կամ ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ: Ուղերձում ասվում է.
«Թալիբան» շարժման հատուկ նշանակության ջոկատներն անցած գիշեր Քաբուլում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բջիջը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարևորել է ընտրանուն միանալուց առաջ «Ռոմա»-ի կազմում գոլի հեղինակ դառնալը:
Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի 3-ին Հարավային Կալիֆոռնիայի արտակարգ ծառայություններն սկսել են լողափերը մաքրել նավթի տարածումից: Այդ մասին հաղորդել է ABC News-ը:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտն այսօր նորից հին երգերն է երգում Շուշիում բնակելի տներ «չկառուցելու» մասին։ Այս մարդը, մի ողջ ժողովրդի հիմարի տեղ դնելու վարպետ է դարձել։
Առաջիկայում Պուտին-Փաշինյան հանդիպում տեղի կունենա: Ըստ ռուսական «Տասս» գործակալության, այս մասին հայտնել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը:
Պաշտոնական Վաշինգտոնը փորձում է Բաքվին և Երևանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնել. այս մասին հայտարարել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Լի Լիցենբերգերը։
Դե ինչ, հետաքրքիր է իշխանությունների տեսակետները լսել «խաղաղության դարաշրջանի» սկզբի համար Ադրբեջանից բոլորովին հանդուգն Իլհամ Ալիևի շուրթերով «դրական ազդանշանների» նոր հոսքի վերաբերյալ, որի մասին կառավարությունը սիրում է բղավել ամեն “միջազգային և ներքաղաքական” անկյունում:
ԱԺ խորհուրդը հոկտեմբերի 4-ին քննարկել եւ հաստատել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում(ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը. ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունները կղեկավարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, միջօրեից առաջ Նոբելյան կոմիտեն հրապարակեց բժշկության բնագավառում մրցանակակիր զույգի անունները՝ ամերիկացի Դեյվիդ Ջուլիուս եւ լիբանանահայ Արտեմ Փաթափության:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «կոչ է արել Հայաստանին հրաժարվել վրեժխնդրության փորձերից և խոստացել հակառակ դեպքում կոշտ պատասխան տալ»,֊գրում է Ինտերֆաքս գործակալությունը:
Իրանի իշխանությունները Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ արդեն բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել Իրաքում երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ, մտադիր են էր Ռիադի հետ ամուր հարաբերություններ սկսել փոխադարձ համաձայնության հիման վրա: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
Արևահամ Հայաստանի բարիքներն այստեղ են։ Արևով համեմված ծիրան, սալոր, դեղձ, լոլիկ, բազուկ և նույնիսկ գետնախնձոր։ «Արեգի» արտադրամասում հնարավոր է չիր ստանալ հայկական բոլոր բարիքներից. չորացնում են, վերամշակում հայկական արևահամ մրգերն ու բանջարեղենները։
Պատահակա՞ն եք համարում ՀՀ քաղաքական իշխանության սրտատրոփ վազքը Իրան, Ռուսաստան, Եվրոպա․․․ Հայաստանը հիմա պետականության լիարժեք անկման շեմին է, որին իր ապազգային քայլերով հասցրեց Նիկոլիզմը