ՌԴ ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցվել է․ ինչպես է քվեարկել Հայաստանը

Նախօրեին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կասեցրել է Ռուսաստանի իրավունքը՝ ներկայացված լինել  կազմակերպությունում: ԵԽ պաշտոնական կայքը հաղորդում է նաև, որ այս որոշումը նշանակում է, որ ՌԴ-ն շարունակում է մնալ կազմակերպության անդամ և որոշ կոնվենցիաների միացած երկիր, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։

Ինչպես տեղեկացնում է գերմանական DW-ն, այս որոշման մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն, Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիան ՈՒկրաինայում որակելով  անընդունելի։

«Իտալիան այդ միջոցն անհրաժեշտ է համարում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անընդունելի ռազմական ագրեսիայի լույսի ներքո, որը միջազգային իրավունքի լուրջ խախտում է»,- ընդգծել է իտալացի նախարարը։

DW-ի փոխանցմամբ, Եվրախորհրդին Ռուսաստանի ներկայացվածության կասեցման օգտին քվեարկել է 42 պետություն, երկու երկիր՝ Հայաստանն ու Ռուսաստանը, դեմ են եղել, Թուրքիան ձեռնպահ է մնացել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։

Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է 1996 թվականից։ 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանն արդեն ժամանակավորապես կորցրել է իր անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, սակայն այն հետագայում վերականգնվեց:

Տեսանյութեր

Լրահոս