
ՍԴ-ն վարույթ է ընդունել Արդարադատության նախարարության՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության վերաբերյալ դիմումը. Արամ Վարդևանյան

Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փետրվարի 15-ին հերթական դիմումն էինք ներկայացրել Սահմանադրական դատարան, որը վերաբերում էր Արդարադատության նախարարության դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությանը:
Դիմելու սահմանադրական խնդիրներից, միջազգային կառույցների կարծիքն անտեսելուց բացի, չափազանց կարևոր է որ այդ լիազորության երկակի ստանդարտների հնարավորությանը վերջ տրվի:
Սահմանադրական դատարանը մեր այս դիմումը ՎԱՐՈւՅԹ է ընդունել, հետևաբար.
1) Արդարադատության նախարարության հարուցած վարույթները ենթակա են ԲԴԽ-ի կողմից (Ջհանգիրյան) կասեցման մինչ ՍԴ որոշումը,
2) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը պետք է լինի իրապես ակտիվ, այդ թվում ՎԱՐՈւՅԹ հարուցի այն դատավորների նկատմամբ ովքեր անհարգելի պատճառով չէին ներկայացել Դատավորների ընդհանուր ժողովին»: