
Իտալիայի վարչապետն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանին SWIFT-ից անջատելու գաղափարին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ, որի ընթացքում քննարկվել է Ռուսաստանին SWIFT-ից անջատելու հարցը:
«Սա մեր պետությունների պատմության նոր էջի սկիզբն է: Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն է հայտնել Ռուսաստանին SWIFT-ից անջատելու գաղափարին: Ուկրաինան պետք է դառնա ԵՄ-ի մաս»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Զելենսկին: