Հենց Ձեր ասածը հաստատում է այն փաստը, որ այս մարդը լավ չի գլուխ հանում բանակցային գործընթացից և չի տիրապետում բանակցային գործընթացի ոչ թե մանրամասներին, այլ էությանը: Նախ, ի՞նչ կապ ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993 թվականի բանաձևը: Դա բոլորովին այլ խնդրի էր վերաբերվում: 1993 թվականին ընդունված այդ բոլոր բանաձևերը վերաբերում էին ռազմական գործողությունները դադարեցնելուն: Դա ո՛չ կարգավիճակի հարց էր որոշում և ո՛չ մի ուրիշ բան:
Դա եղել է 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հայտարարության տեսքով, որը , իհարկե, հայկական կողմի համար շատ շահավետ էր, բայց դրանք խնդրի լուծման տարբերակներ չէին: Տարբերակ էր կոնկրետ, որ պետք է բացառեր կոնֆլիկտները:
Աֆրիկյան միությունը (ԱՄ) հունվարի 31-ին հայտարարել է ԱՄ-ում Բուրկինա Ֆասոյի անդամացության դադարեցման մասին, որտեղ հունվարի 24-ին զինվորական հեղաշրջում է կատարվել:
Շատ վաղուց չեն խոսել, որովհետև դրա մասին խոսող չկա: Դուք լսե՞ք եք Հայաստանի պաշտոնատար անձերից շատ հստակ պատասխան` ի՞նչ է լինելու, վերջապես, Ղարաբաղի խնդիրը: Նրանք ամենաշատը որ անում են, հղում են կատարում իրենց դեռևս պատերազմից առաջ, թե պատերազմից հետո նույնիսկ, իրենց կառավարության ծրագրին: Ինչո՞ւ: Ամաչո՞ւմ են: Վախենո՞ւմ են: Թե՞, իրենց ասած, բանավոր պայմանավորվածություններ կան, որոնք խոչընդոտում են այսպիսի արտահայտություններին:
Հունվարի 29-ին իրականացված «Հզոր համայնք» միջոցառումը Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից և Ջավախքից մեկ հարկի տակ էր հավաքել 440 երիտասարդների և ոլորտի 40-ից ավելի առաջատարների։
Ես կարող եմ ասել հետևյալը, որ բացարձակապես որևէ խոստում բանավոր չի եղել: Եվ դա մեր գործելաոճը չէ՝ բանավոր պայմանավորվածությունների համաձայն ինչ-որ բաներ զիջել և այլն, և այլն` լինի դա էական, թե ոչ էական:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հարց է առաջանում՝ բա մենք երբ որ եկանք իշխանության, ինչպե՞ս պատահեց, որ մենք հենց այն գլխից սկսեցինք, մեր կարծիքով, ճիշտ ճանապարհով գնալ, որովհետև մենք՝ ոչ միայն ես, այլ նաև Էդվարդ Նալբանդյանը, ոչ թե ժամերով, ոչ թե օրերով, այլ ամիսներով, տարիներով քննարկում էինք հարցերն այն մարդկանց հետ, ովքեր քաջատեղյակ էին նախկին բոլոր փուլերին:
ԱՄՆ-ի նախաձեռնությամբ հունվարի 31-ին հրավիրվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, որը վերաբերում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին: Ռուսաստանը դրան դեմ է արտահայտվել:
Գիտեք, կարելի էր արժանապատվությունից ցածր համարել և չանդրադառնալ վերջին մեկուկես ամսվա ընթացքում հնչած ելույթներին և հարցազրույցներին, որոնք լի էին բացարձակ ստերով, կեղծիքներով, անճշտություններով և մանիպուլյացիաներով: Բայց կա երկու հանգամանք, որ ինձ պարտադրեցին ընդունել Ձեր հրավերը: Եվ այդ հանգամանքներից առաջինն այն է, որ այդ մեծամիտ արտահայտությունը, որը լսեցինք մենք բոլորս, որ իբր նա տիրապետում է բանակցային գործընթացին վերաբերող ամբողջական ինֆորմացիային և բանակցային պրոցեսին, ուղղակի բացահայտ սուտ է: Սուտ է այն պատճառով, որովհետև անհնար է ընթերցել փաստաթղթերը և ամբողջապես տեղյակ լինել բանակցային գործընթացի մասին:
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով, սակայն իրեն լավ է զգում և շարունակում է աշխատել մեկուսացված:
Նոր կորոնավիրուսի օմիկրոն շտամն զգալիորեն ավելի թեթեւ թոքաբորբ է առաջացնում, քան «դելտան»:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսին էլ իր հերթին այդ գաղափարը համարել է ԱՄՆ-ի «սեփական անհիմն մեղադրանքները և կանխատեսումները» քննարկելու մտադրություն:
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին հանդիպում է անցկացրել։ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ հանդիպումն անցկացնելու հարցով նախապես դիմել էր ԱՄՆ-ն։
ԱՄՆ-ն և իր դաշնակիցները բաց են ՌԴ-ի հետ անվտանգության ոլորտում մտահոգությունները քննարկելու համար, եթե վերջինս պատրաստ է պատասխանել նույն կերպ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
24-ամյա Արտյոմ Գասպարյանը հետախուզվում է
2021թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 5.8%:
Վիկտոր Ռիխտերը շեշտել է նախաձեռնության կարևորությունը, հավելել, որ COVID-19-ի հետևանքով մարդկությունը բախվել է մի մեծ մարտահրավերի հետ, որն ազդում է տնտեսական, սոցիալական բոլոր ասպեկտների վրա, հատկապես տեսանելի է դրա բացասական ազդեցությունն առողջապահական համակարգերի վրա։
Հաշվի առնելով խնդրի ՝ անչափ զգայուն լինելու հանգամանքը և արդարության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, գործընթացը խստագույնս վերահսկվում է բանակի հրամանատարության ու ոլորտի պատասխանատուների կողմից:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Քատարի Էմիր Համադ բին Խալիֆ ալ Թանիի հետ հունվարի 31-ին պլանավորված հանդիպմանը հուսով է պայմանավորվել Եվրոպայում էներգետիկական ճգնաժամի հաղթահարման հարցում Քատարի օգնության շուրջ՝ ի դեպս Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատճառով սահմանվող պատժամիջոցների:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը, փորձաքրեագետներն ու պարեկները հայտնաբերեցին արնանման հետքեր, կոտրված շեղբով դանակ, լապտեր և այլն։ Հետո պիտի պարզվեր, որ դանակի շեղբը մնացել էր սպանվածի մարմնում։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ կարող է համալրվել Ուկրաինայից երկու հայ մարզիկով:
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունվարի 31-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։
Ս.թ. հունվարի 31-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Ավետիս Ծատուրյանը, ով մինչ այժմ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր:
Հայաստանի Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կարծիքով՝ Հայաստանի բասկետբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի նշանակումը կնպաստի, որպեսզի Հայաստանում բասկետբոլը մի քանի քայլ առաջ կատարի:
Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպվել Լիբանանի Հանրապետության Շամա ռազմակայանում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Գյանջա այցի ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որպեսզի Հայաստանը կրկին դառնա պոտենցիալ սպառնալիք իր համար։