2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը, որոնցով փոփոխությունների են ենթարկվում գործող օրենսդրությամբ նախատեսված մոտեցումներն ու ինստիտուտները:
ՀՀ-ում «Չինարենի կամուրջ» մրցույթն ամեն տարի կազմակերպվում է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ու Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի սերտ համագործակցությամբ: Մրցույթի հայաստանյան փուլին այս տարի մասնակցել են ոչ միայն ուսանողներ և ավագ դասարանների դպրոցականներ, այլև առաջին անգամ տարրական դասարանների աշակերտներ:
Ուկրաինայի անդամակցումը Եվրամիությանն անհնար էր երեւակայել հինգ ամիս առաջ, ուղին «դեպի Երոպայի դուռը» կլինի երկարատեւ: Այս կարծիքն է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսւլա ֆոն դեր Լյայենը՝ հուլիսի 1-ին տեսակապով հանդես գալով Գերագույն ռադայում։
2021 թվականից հանդիսանալով ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ աշխատանքին, ներդրել եմ իմ փորձն ու գիտելիքը, մշտապես փորձել եմ հանձնաժողովում ապահովել արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։ Դա արել եմ` հատկապես կարևորելով եվրասիական զարգացման` մեր պետության հեռանկարը:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Գլխավոր դատախազություն և մասնակցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 104-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նիստին մասնակցել են ՀՀ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Դատախազության համակարգի ներկայացուցիչներ:
Փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից նախապատրաստվել են նյութեր, որոնք հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ տրամադրվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը:
ՆԱՏՕ-ում Անկարայի քննարկվող մոտեցումը հերթական ռազմավարական վնասը հասցրեց Մոսկվային։ Հետևաբար, չի բացառվում, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները տվյալ շրջափուլում կարող են տեղափոխվել համագործակցայինից մրցակցային հարթություն, որը երկկողմ տարաբնույթ ձևաչափերից բացի, կարող է ազդել միաժամանակ մի քանի տարածաշրջաններում և հակամարտություններում կողմերի համագործակցային փոխգործակցության վրա։
Ռուսաստանի եւս 16 քաղաքացի է հայտնվել Ավստրալիայի պատժամիջոցների ցուցակում, որը կապված է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության հետ: Այդ մասին վկայում են Ավստրալիայի դաշնային ռեգիստրի տվյալները:
Ներկայում գոյություն ունի Ուկրաինայի շուրջ իրադրության կարգավորման երեք տարբերակ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտոնաթող պետքարտուղար եւ ազգային անվտանգության հարցերով նախագահի նախկին խորհրդական Հենրի Քիսինջերը:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հետմահու պարգևատրել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Յոթի խմբի (G7)՝ անցած գագաթնաժովի ընթացքում փորձել է ԱՄՆ-ի ղեկավար Ջո Բայդենին համոզել ռուսական նավթի անփոխարինելի լինելու հարցում: Այդ մասին հաղորդել է New York Post թերթը։
Կոնվերս Բանկի վարկառուներն այսուհետ կարող են օգտվել ոչ միայն մրցունակ տոկոսադրույքից, այլև անշարժ գույքի ու դժբախտ պատահարներից ապահովագրության նոր հնարավորությունից:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունիսի 30-ին նիստ է գումարել, որի օրակարգում են «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերության՝ Ապարան քաղաքում հատկացված 90.7 ՄՀց հաճախականությունը փոխելու, «ԱՐՄՔՈՄ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման (ցանցային օպերատորի գործունեության) լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումների, «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 3-ի թիվ 1-Ա որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ կատարելու մասին հարցերը:
Չկա վստահություն, որ աճի տեմպը կպահպանվի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը:
Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից կզրկեն փակ գաղտնի քվեարկությամբ:
Այս պահի դրությամբ Բերձորի ու մյուս համայքների բնակիչների տարհանման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում։ Այս մասին «Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրային-մասնագիտական քննարկման ժամանակ հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ:
#ՀԻՄԱ. Բերդի համայնքապետի գործով դատական նիստը` ՈւՂԻՂ:
Ընդդիմադիր պատգամավորներին պաշտոնից զրկելու հարցով ԱԺ արտահերթ նիստը` ՈւՂԻՂ։
Հունիսի 30-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկի հետնամասում «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա Ալեքս Չաքմազյանին, որը հիվանդանոցում մահացել է:
Ընդդիմության բողոքի ակցիան Ազգային ժողովի մոտ. ՈՒՂԻՂ։
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն համոզված է, որ Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ վստահությունը մի օր կհաջողվի վերականգնել: Այս կարծիքը նա հայտնել է հուլիսի 1-ին իսպանական El Mundo թերթում հրապարակված հարցազրույցում։
Հայաստանի մի քանի ներկայացուցիչներ ընդգրկվել են ՖԻԴԵ-ի հուլիս ամսվա դասակարգման աղյուսակում:
Ճապոնիայի օդային Ինքնպաշտպանության ուժերի զինծառայողներն ԱՄՆ-ի զինվորականների հետ հունիսի 29-ին Ճապոնական եւ Արեւելաչինական ծովերի օդային տարածությունում անցկացրել են համատեղ զորավարժություններ մարտական ինքնաթիռների մասնակցությամբ:
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 30-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները։
«Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։