Մարտունու քրեական հետախույզներին հաջողվեց պարզել, որ կասկածյալը երեկոյան ժամը 21-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում բացակայել էր հարսանյաց սրահից, գնացել էր Արծվանիստ ու գողություն արել:
«Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների միության» ղեկավար Նաիլ Օլփաքը, խոսել է Անկարայի՝ վերջին շրջանում տարբեր պետությունների հետ սկսած հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունների մասին: Վերջինիս խոսքով՝ դրանք դրական արդյունքներ են արձանագրում նաև տնտեսական հարաբերություններում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել են զանգվածային տարհանման մասին: Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է ՌԴ ղեկավարության հետ Ռոստովի մարզում քաղաքացիներին տեղավորելու պայմանավորվածության մասին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԱՀ-ում իրականացվող սոցիալական ծրագրերին, դրանց հասցեականությանը, ընդգծվել է հանրային վերահսկողության կարևորությունը:
Հնդկաստանում դատարանը 38 մեղադրյալների մահվան է դատապարտել 2008 թվականին Ահմեդաբադ քաղաքում ռումբերի պայթյունների գործով, որի հետեւանքով գրեթե 60 մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդել է India TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով դատարանի վճիռը:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հերքել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարձակողական գործողությունների և Դոնբասում քիմիական արտադրության վրա դիվերսիոն գործողությունների մասին հայտարարությունները: Կուլեբան այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում:
Փետրվարի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Արմավիրի մարզային վարչությանը ենթակա մյուս տարածքային ստորաբաժանումների ծառայողները Էջմիածին քաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն։
Երկուստեք անդրադարձ է կատարվել միջազգային տարբեր հարթակներում սերտ համագործակցությանը և դրա հետագա խորացմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև մի շարք միջազգային, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոց կիրառելու համար Արևմուտքը ցանկացած պարագայում առիթ կգտնի: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացան հերթական տվյալները, որոնք իրացրին Գեղարքունիքի մարզային վարչության ու Սևանի բաժնի քրեական հետախույզների, ինչպես և Գեղարքունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով` Ուկրաինան պետք է նստի Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ , և, որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ կլինի: Պուտինն այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:
Փետրվարի 12-ին «Politik.am» կայքի խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ անհայտ անձինք են ներխուժել խմբագրություն, իրեն այնտեղ չհայտնաբերելուց հետո զանգահարել են և սպառնացել:
Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, ով այժմ ղեկավարում է գլխավոր ընդդիմադիր ուժերից մեկը երկրում հանդիպում է ունեցել ամերիկացի դեսպան Ջեֆրի Փեթի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«RT» հեռուստաընկերության և «Russia Today» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Իսկ հիմա արդեն կարծես թե սկսվեց»:
Սիսիանի համայնքապետարանը դիմում է բնակիչներին եւ ներողություն է հայցում համայնքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ծառայության չմատուցելու կապակցությամբ:
Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի եռյակ դաշինքը այսրոպեական է, քանի որ չի համապատասխանում այդ երկրների շահերին: Այս կարծիքը հայտնել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը։
Արթուր Սարգսյանին Դատարանն առաջարկեց կիրառել վաղեմություն եւ գործն ավարտել, սակայն Արթուր Սարգսյանը մերժեց եւ առաջարկեց շարունակել դատական պրոցեսը համոզված լինելով, որ արդարադատությունը ի վերջո կհաղթի եւ հասարակությունը կիմանա սույն քրեական գործի շինծու լինելու ողջ էությունը
Այսօր՝ փետրվարի 18-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 23-ամյա երիտասարդի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այսօր փրկության մի ճանապարհ ունենք. Արտաշես Գեղամյան։
Փետրվարի 18-ին կայացել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համակարգող առցանց հանդիպումը, որը վարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2013 թվականի դեկտեմեբերի 9-ին հրապարակվեց ՄԻՊ-ի կողմից արդար դատաքննության վերաբերյալ զեկույցը: Այդ զեկույցի մասին շատերն են խոսել, այսօրվա իշխանություններն առավել հաճախ են խոսում, չնայած վստահ եմ չեն էլ կարդացել: Շատերը նկատել էին միայն զեկույցում առկա «կոռուպցիոն մեխանիզմներ» բաժինը, սակայն մյուս բաժիններում շատ ավելի կարևոր հանգամանք կա:
Իլինոյսի նահանգում մի քանի ճանապարհա-տրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել 100 ավտոմոբիլների մասնակցությամբ: Փետրվարի 18-ին այդ մասին Twitter-ում տեղեկացրել է տեղի ոստիկանությունը:
«Politik.am» կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին հանցագործության մասին դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ խմբագրություն ներխուժելու փաստի առթիվ։ Հրավիրված մամուլի ասուլիսին Բորիս Մուրազին հույս է հայտնել, որ ոստիկանությունը կպարզի դրդապատճառները, կբացահայտի, թե ովքեր են այդ մարդկանց մոլորեցրել, հրահանգել կամ առաջարկել նման գործողություններ կատարել։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույց է ունեցել, որտեղ պատասխանել է Ուկրաինայի, Վրաստանի և Ղրիմի հետ կապված հարցերին:
Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Մասիս Գրիգորյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն աշխատակազմերի ներկայացուցիչների հետ այցելել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիր:
Թարթառի շրջանում ականի պայթյունից երկու ադրբեջանցի է վիրավորվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը փետրվարի 18-ին իր հավատարմագրերի պատճեներն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյին: