Գործարկվելու է Արմաշ բնակավայրի շչակը
Հուլիսի 15-ին՝ ժամը 10:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արմաշ բնակավայրում իրականացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,– ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ: