ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը համոզված է, որ ներուկրաինական հակամարտությունը կարող է կարգավորվել միայն դիվանագիտական ճանապարհով, սակայն իրավիճակը զարգանում է վտանգավոր ուղղությամբ:
Ամերիկյան «The Heritage Foundation» ուղեղային կենտրոնի՝ 2022 թվականի տնտեսական ազատության մասին զեկույցում Թուրքիան հետադիմել է 31 հորիզոնականով՝ դուրս մնալով «մասնակի ազատ» երկրների խմբից։
«Իրանից Հայաստան եկող երկու ճանապարհ ունեինք, մեկն անցնում էր Որոտանով, մյուսն էլ Տաթեւի այլընտրանքային ճանապարհով, որը հիմա մեր համար օգտագործելի միակ ճանապարհն է։ Նախկինում ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` բեռնատարների համար Տաթեւի այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է: Այն հատվածները, որոնք որ իրական վտանգներ են առաջացնում բեռնատարների համար, այս պահի դրությամբ կարծես թե կառուցվում է շրջանցող այլընտրանքային ճանապարհներ: Դա Տաթեւ-Լծեն ճանապարհն է եւ Վերին Խոտանանի շրջանցող ճանապարհը»,-ասաց նա:
Դա իշխանությունների կողմից կազմակերպված իմիտացիոն քայլ է, որը նպատակ ունի տպավորություն ստեղել, թե իշխանությունը հանդիպում է մասնագետներին հետ: Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և մի շարք փորձագետների հանդիպմանը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Փետրվարի 17-ին, ժամը 20.35-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Ադոնցի փողոցից որովայնի կտրած-ծակած վերքով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա տղամարդ, որը ի վիճակի չի եղել բացատրություն տալու։
Երկրորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև՝ ունի իր տարբերակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
Փետրվարի 17-ին ոստիկանություն զանգած Վեդիի բնակիչը խնդրել էր, որ ոստիկան մոտենա Գևորգ Մարզպետունու փողոց:
Բրազիլիայի Պետրոպոլիս շրջանում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումների ու սողանքների զոհերի թիվը հասել է 136-ի, նրանցից 22-ն անչափահասներ են:
Լեհաստանում ուժեղ քամիների պատճառով մահացել է երկու մարդ, ավելի քան 350 հազար սպառող մնացել է առանց էլեկտրաէներգիայի:
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի 2022 թվականի փետրվարի 18-ի թիվ 04-Ա հրամանի համաձայն՝ 2022 թվականի փետրվարի 25-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):րևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
2004 թ. փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, ով Բուդապեշտում մասնակցում էր անգլերենի դասընթացների ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում, քնած ժամանակ կացնահարվեց ադրբեջանցի սպա ռամիլ սաֆարովի կողմից։
Մեր տարածաշրջանը գտվում է աշխարհաքաղաքական թատերաբեմում և տարբեր գերտերությունների շահերի բախման կիզակետում, մենք պարտավոր ենք ունենալ իրական պատկերացում այս ամենի մասին: «Ադրբեջանական հայատյացությունը որպես հայկականության սպառնալիք» թեմայով քննարկման ժամանակ, ըստ «Փաստինֆոյի»՝ հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
Քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը թերահավատորեն է վերաբերվում ռուս-ուկրաինական լայնամասշտաբ պատերազմին և կարծում է, որ եթե հանկարծ բախումներ լինեն ու Ռուսաստանը որոշի դիմել ՀԱՊԿ-ին, ապա Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ ղեկավար ստիպված կլինի միջամտել:
Համացանցում է հայտնվել ևս մեկ արկի կործանման վայրից արված առաջին լուսանկարը, արկն ընկել է Ռոստովի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ։
ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երաշխիքներ տալ, որ դաշինքը սպառնալիք չէ ՌԴ համար:
Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
Բրիտանիայում «Յունիս» փոթորկից հետո ավելի քան 200 հազար տներ դեռևս հոսանքազրկված են:
Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամները լրջագույն պատժամիջոցներ են նախապատրաստում Ռուսաստանի նկատմամբ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 19-ին Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Պատմություն և կովկասագիտություն ամբիոնների ուսանողների համար հանդես է եկել դասախոսությամբ:
Արցախի Հանրապետության խորհրդարանը փետրվարի 19-ին հյուրընկալել է «Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչներին:
Փետրվարի 19-ին, ժամը 10:28-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի 1-ին խճուղու թիվ 8 փակուղում՝ «Ալաբ-Մեդ» մետալուրգիական գործարանի 1-ին հարկում գտնվող կաթսայատանը։
Ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների ընթացքում ստուգվել է իրենց առջև դրված խնդիրները կատարելու պատրաստակամությունը, ինչպես նաև ռազմավարական միջուկային և ոչ միջուկային ուժերի սպառազինության հուսալիությունը:
Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում ՆԱՏՕ-ի արևելյան ճակատ ուղարկել ևս հազար զինվորականի:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան փետրվարի 19-23-ը կայցելի Գերմանիայի, Բելգիա և Միացյալ Նահանգներ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը փետրվարի 23-27-ը կգործուղվի Վիեննա՝ մասնակցելու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին Մյունխենում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։
Ուկրաինայում Ռուսաստանի հնարավոր ռազմական գործողություններին ՆԱՏՕ-ն ռազմական պատասխան չի տա, սակայն դրանց կհաջորդեն խիստ տնտեսական պատժամիջոցները:
Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության իշխանությունները Ռուսաստան են տարհանել ավելի քան 13.5 հազար բնակչի:
Փետրվարի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: