Չինաստանի ավելի քան 900 միլիոն բնակիչներ ենթարկվում են անոմալ տապի ներգործությանը
Չինաստանի մոտավորապես 1,4 միլիարդ բնակիչներց 900 միլիոնից ավելի մարդ վերջին 30 օրը ենթարկվում է անոմալ տապի ներգործությանը, ինչպիսին չի եղել արդեն ավելի քան 60 տարի: Այս մասին հայտնել է «Չժունգո սինվենվան լրատվական պորտալը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի Պետական կլիմայական կենտրոնը:
Պորտաի տվյալներով՝ երկրի մի քանի շրջաններում օդի ջերմաստիճանը գերազանցել է պատմական ռեկորդը: Մասնավորապես, Հեբեյի հյուսիսային նահանգում այն բարձրացել է Ցելսիուսի 44 աստիճանից:
Ինչպես մեկնաբանել է իրավիճակը կլիմայական կենտրոնը, XXI դարի սկզբից մեր մոլորակի հյուսիսային կիսագնդում ամառային շրջանի համար բնորոշ է մթնոլորտային ջերմաստիճանի աճը:
Գերատեսչությունն այս առանձնահատկությունը բացատրում է կլիմայական փոփոխություններով եւ գլոբալ տաքացմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: