Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե ցամաքային զորքերում ավարտվել է դիպուկահարների պատրաստման դասընթացը։ Մեքենայացված ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են վարման և կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 18-20-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։
Հուլիսի 16-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի վերջնամասում՝ գերեզմանատան մոտակայքում, «Հոնդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է մեկ այլ «Մերսեդեսի»՝ վրաերթի ենթարկելով վարորդին ու երկու տղամարդու: «Մերսեդեսի» 36-ամյա վարորդ Արման Խանզադյանը մահացել է, իսկ մյուս երկու քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը եւ նրա իրաքցի պաշտոնակից Ֆաուդ Հուսեյնը վարել են երկկողմ հեռախոսազրույց: Հուլիսի 18-ին այդ մասին հայտնել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Հուլիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Լեհաստանում: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ խոսնակը: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 18-ին ժամը 00:41-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Հուլիսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 698 ահազանգ, որից 76-ը՝ արտակարգ, 622-ը՝ ճանաչողական բնույթի :
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ պատգամավորները 30 աշխատանքային օրով արձակուրդի կմեկնեն: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքում հրապարակված համապատասխան կարգադրությունից:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 2 քաղաքացի:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Այսօր՝ հուլիսի 18-ին, ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի քույրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել զոհված զինծառայող Լևոն Լևոնյանի մայրը՝ Անժելա Մնացականյանը: «Հարազատներս՝ Արմինե և Տոնո ջան, աչքներդ լույս լինի, Աստված օրհնի մեր հրաշքի ծնունդը, թող ձեր տան լույսը լինի, Տիգրանն էլ իր պահապան հրեշտակը կլինի»,- Տիգրան Շահբարյանի ծնողներին՝ Արմինե Հարությունյանին ու Տոնական Շահբարյանին շնորհավորել է Անժելա Մնացականյանը:
Հանրապետությունում ամռան ամիսներին բարձր ջերմային ֆոնը, բավական շոգ եղանակը դարձել են սովորական: Հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ եթե տարիներ առաջ բավական շոգ եղանակ գրանցվում էր 5 տարին մեկ, ապա հիմա դա ամեն տարի է:
Կալանքը մեզ մոտ արդեն ոչ միայն պատժիչ գործիք է, այլև՝ սպանության մեքենա։ Մեքենան գործում է գրեթե անխափան։ Կա քննիչների, դատախազների, դատավորների մի որակ, որի համար կարևոր չէ, թե ի´նչ արարքի համար են կալանավորում, որո´նք են անազատության մեջ պահելու հիմքերը, ինչպիսի´ն է կալանքի տակ հայտնված անձի առողջական վիճակը։ Կարևորը քաղաքական պատվեր կատարելն է։
«H&M» ընկերությունը զանգվածային վաճառք կիրականացնի մինչև 2022 թվականի հուլիսին Ռուսաստանից հեռանալը: Այս մասին գրում է kp.ru կայքը:
Հայաստանում հուլիսի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 629 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 424400-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 23-ին: Այն կանցկացվի Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում:
Երևանում վերջին հրաժեշտն են տալիս Արմեն Գրիգորյանին․ ՈՒՂԻՂ
Լեհաստանում ստացվել են ամերիկյան Abrams առաջին տանկերը: Հուլիսի 18-ին այդ մասն Twitter-ում հայտնել է երկրի ազգայն պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:
Հուլիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Նոյեմբերյան համայնքի Դեղձավան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք, հայտնում է ԱԻՆ-ը:
Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
Քիչ առաջ ՊՆ վարչական համալիրում Նիկոլ Փաշինյանը ՊՆ և ԳՇ անձնակազմին է ներկայացրել ԳՇ նորանշանակ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
«ՀԱՅԱՑՔ» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ակնհայտորեն այս հանդիպումն արևմտյան նախաձեռնության մաս էր: Դա է վկայում թե՛ ընտրված վայրը՝ Թբիլիսի (հիշենք ԱՄՆ և ԵՄ հովանավորությամբ և Վրաստանի միջնորդությամբ գերիների վերադարձը), թե՛ ԱՄՆ և ԵՄ պաշտոնյաների այցերը տարածաշրջան հանդիպման օրերին:
Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումների մեծացումը միջազգային հանրակցությանն սպառնում Է երրորդ համաշխարհային պատերազմով: Հուլիսի 18-ին այս նախազգուշացմամբ հանդես Է եկել Գերմանիայի Ձախ կուսակցությունից Բունդեստագի (խորհրդարանի) պատգամավոր Սեւիմ Դագդելենը։
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը Սեյսմիկ պաշտպանության համակարգի 31-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ է հղել:
Բասկետբոլի տղամարդկանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի ամենաարժեքավոր խաղացող` MVP է ճանաչվել Հայաստանի հավաքականի խաղացող Գրեգորի Մողոյանը
2022 թվականի առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 792 երեխա՝ 406 տղա, 386 աղջիկ:
Առողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի` հուլիսի 18-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 2 միլիոն 222 հազար 607 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը 1 միլիոն 140 հազար 321 է, ամբողջապես պատվաստվածներինը` 1 միլիոն 16 հազար 801:
Խոր վշտով ցավակցում ենք պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին նրա անժամանակ, ողբերգական մահվան կապակցությամբ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել, որը 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ նոր մանրամասներ է ի հայտ բերում կամ եղած կասկածանքները հաստատում։