ՊԵԿ-ն ուզում է տոտալ վերահսկողություն ստանալ բոլոր ֆինանսական շարժերի նկատմամբ
Պետական եկամուտների կոմիտեն Ազգային ժողովից պահանջում է լիազորությունների ընդլայնում՝ հասանելիություն բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին՝ առանց դատարանի որոշման։ Այս նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Բանկային գաղտնիքի մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքներում։
Գործող օրենսդրական կարգավորումներով՝ հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանկը հարկային մարմնին կարող է տրամադրել միայն դատարանի որոշման հիման վրա: Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը վստահ է, որ ՊԵԿ-ի այս նկրտումները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, կարգելակեն ներդրումների հոսքը երկիր, կխորացնեն տնտեսվարողների ու ֆիզիկական անձանց առանց այդ էլ անկայուն վստահությունը պետական կառույցների ու բանկերի նկատմամբ:
Փաստաբան Նարեկ Ալոյանը նույնպես նախագիծը խնդրահարույց է համարում իրավական տեսանկյունից: Ըստ նրա՝ Հայաստանում շատ ավելի կարևոր ոլորտներ կան, որոնք խիստ վերահսկողության կարիք ունեն, բայց պետությունը դրանք չի նկատում կամ չի ուզում նկատել:
Առանց դատարանի որոշման տնտեսվարողի բանկային ու ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկություններն անարգել ստանալով՝ ՊԵԿ-ը չի՞ խախտում արդյոք տնտեսվարողի իրավունքները։ Ստացվում է, որ տնտեսվարողը մի օր շատ պատահական կարող է հայտնաբերել, որ իր՝ բանկային գաղտնիք համարվող ու Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքը ոտնահարվել է:
Առաջարկված նախագծով չկա զսպող որևէ մեխանիզմ, որով ՊԵԿ-ն անհիմն չի տիրանա տնտեսվարողների բանկային ու ապահովագրական գաղտնիքին:
Մանրամասները՝ տեսանյութում