«Նիկոլ Փաշինյանի հերթական նախկինացումը». Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանի հերթական նախկինացումը
Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանությանը մեղադրում էր, որ Հրայր Թովմասյանին ընտրել է ՍԴ դատավոր այն հանգամանքներում, որ վերջինս եղել է ՀՀԿ կուսակցության անդամ և ԱԺ պատգամավոր: Նա ամենատարբեր ամբիոններից, այդ թվում պաշտոնական այցով Գերմանիայում գտնվելիս, այդ հանգամանքը ներկայացնում էր ծանր հանցանք: Նույնիսկ այդ առիթով իր զինակից Արման Բաբաջանյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց, քրեական գործեր հարուցվեցին: Դրանցից մեկով էլ ես կալանավորվեցի: Մի խոսքով այդ պատմությունը բոլորին է հայտնի:
Իսկ ի՞նչ կատարվեց օրեր առաջ.
Նիկոլն իր կուսակցության անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին լրիվությամբ նույն հանգամանքներում նշանակեց վճռաբեկ դատարանի դատավոր: Ես այն ժամանակ պնդել եմ, որ Հրայր Թովմասյանի նշանակմամբ օրենքի որևէ խախտում տեղի չի ունեցել և հիմա էլ պնդում եմ, որ Արթուր Դավթյանին նշանակմամբ օրենքը չի խախտվել:
Սակայն, միևնույն ժամանակ, պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել բարոյականության կանոնների խախտում, այլ կերպ` Արթուր Դավթյանին նշանակելով վճռաբեկ դատարանի դատավոր` Նիկոլ Փաշինյանը կատարել է անբարոյականություն:
Հուսամ Արման Բաբաջանյանը մի հաղորդում էլ այս դեպքի առթիվ կներկայացնի: Չէ, իհարկե չի ներկայացնի, Նիկոլը նրան այդպիսի հանձնարարություն չի տվել»: