Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Ռուսաստանն ամեն դեպքում ստիպված է լինելու խոսել իրենց հետ, թե ինչպես դադարեցնի ռազմական գործողությունները և վերջ տալ ներխուժմանը: «Որքան արագ խոսակցությունը սկսվի, այնքան քիչ կորուստներ կունենա Ռուսաստանը»,- ասել է Վլադիմիր Զելենսկին:
Օտարման գոտուց դեպի Կիեւ շարժվող ռուսական զորքերը կանգնեցվել են Իվանկով գյուղի մոտ, հաղորդում է «Украинская правда»-ն՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի աղբյուրներին։
Փետրվարի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում «Բելառուս-82» տրակտորը դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և ընկել ջրատարը. 27-ամյա տրակտորիստ Գագիկ Անդրեասյանը մահացել է:
Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություն հետեւանքով զոհվել է Ուկրաինայի 137 քաղաքացի: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ռուս-ուկրաինական պատերազմն անմիջապես՝ դեռ ժամեր անց, սկսեց իր բացասական հետեւանքներն ունենալ տնտեսության վրա։ Երեկ լուրեր տարածվեցին, որ ռուսական ռուբլին կտրուկ արժեզրկվել է դոլարի եւ եվրոյի նկատմամբ։ Մասնավորապես, մոտ 10 ռուբլով ընկել է ռուսական փոխարժեքի գինը՝ հատելով 84 ռուբլու շեմը մեկ դոլարի դիմաց։
ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային նվիրված արտակարգ գագաթնաժողովը տեսակոնֆերանսի ձեւաչափով կսկսվի փետրվարի 25-ին Երեւանի ժամանակով 18:00-ին: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի աշխատանքայն գրաֆիկում, որը փետրվարի 24-ին տարածել է Սպիտակ տունը։
Առաջին մեծ ծրագիրը դա Հայկոյին նվիրված համերգների շարքն է, որը կկայանա այս տարվա օգոստոսի 25-ին, Երեւանում, ապա Միացյալ Նահանգներում՝ սեպտեմբեր ամսին։ Մեծ հույս ունենք, որ Հայկոյի ընկերներն ու շատ հայտնի երաժիշտներ կունենան իրենց մասնակցությունն այս համերգին։
Օդում կախված լուրերի համաձայն, 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքներին ներգրավվելու առաջարկ է արվել նաեւ ԱՀ անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանին: Սակայն նա իր պայմաններն է թելադրել եւ տեղեկացրել, որ բացառապես այդ պայմանները բավարարելուց հետո կներգրավվի այդ աշխատանքներին:
Ոստիկանության Աշոցքի և Արաբկիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 23-ին Բավրայի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Սերյոժա Մ.-ն, որը 2021 թ. փետրվարի 5-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զորքերը ներգրավված չեն և չեն ներգրավվի Ուկրաինայում Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։
Դեռևս անցած տարվա դեկտեմբերի 21-ին անհայտ անձինք կոտրել էին Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը, հետո նաև հանգանակության արկղը և գողացել փող: Սա այն դեպքն է, երբ վնասի չափն էական չէ:
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 8455-ով: Մահացել է 41 մարդ։Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 1 միլիոն 584 հազար 454 դեպք:
Փետրվարի 24-ին ոսկու արժեքը Comex սակարանում (մտնումէ CME Group-ի մեջ) առեւտրաշրջանի ընթացքում հասել է 2021 թվականի հունվարի 6-ից ի վեր առավելագույնին։ Երեւանի ժամանակով 8:24-ին թանկարժեք մետաղի գինը աճել է 2,13 տոկոսով՝ մետաղադրամի մեկ ունցիայի դիմաց մինչեւ 1 951 դոլար, վկայում են առեւտրական հրապարակի տվյալները:
Երեկոյին կհնչեն Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի նախերգանքը, Ռավելի Դաշնամուրի կոնցերտ G-dur-ը և Բրամսի Սիմֆոնիա թիվ 1-ը:
Փետրվարի 23-ին ոստիկանության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լեռնապատ գյուղի խանութներից մեկի մոտ կրակոցներ են հնչել:
Տապակը դնել բարձր կրակի վրա, մեջը լցնել կարագը, սերուցքը, շաքարավազի կեսը և աղը: Սպասել, մինչև շաքարավազը հալչի, կրակն իջեցնել և խառնելով մոտ 5 րոպե՝ սոուս պատրաստել:
Գերմանացի գիտնականները աղի հատիկի չափ մարտկոց են ստեղծել, որը կկարողանա մի քանի ժամ սնուցել միկրոսկոպիկ չիպերը։
Ջորջ Վաշինգթոնը պարտվել է գրեթե բոլոր ճակատամարտերում:
Հրապարակվել են նոր տվյալներ Apple-ի սմարթֆոնների գալիք սերունդների մասին։
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեսբուքյան իր էջում գրում է․ «Երբ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը պատերազմում էր միանգամից մի քանի բանակների դեմ՝ ադրբեջանական, թուրքական, ռուսական զենքի և ՌԴ արտաքին հակահետախուզության, պակիստանցի ու սիրիացի ահաբեկիչների, երբ Հայաստանը աղաղակում էր, որ երկիրը ենթարկվել է ահաբեկչական հարձակման, աշխարհը լուռ էր: Եվրոպայից երեք երկրի ձայնն էր լսվում՝ […]
Անհնար է հաշվել, թե քանի անքուն գիշեր ենք անցկացրել հրատապ այցերի վայրերում կամ աշխատակազմում` աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով:
2022 թվականի մարտի 1-ից Չինաստանն արգելելու է անձնական տեղեկատվության օգտագործումը՝ ապրանքների և ծառայությունների անհատական գներ ձևավորելու համար, և կստիպի ընկերություններին թույլտվություն փնտրել օգտատերերից՝ օգտագործելու իրենց տվյալները՝ առաջարկություններ անելու համար, հայտնում է Wired-ը։ Նոր կանոնները ներառում են ալգորիթմներ, որոնք սահմանում են գներ, շահարկում որոնման արդյունքները, առաջարկում են տեսանյութեր և զտում բովանդակությունը:
Ահա այսպիսինն են թմբկահարվող “գազային բանակցությունների” արդյունքները։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում շարունակվում է Արզնու խճուղում հինգ մարդու մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Եվրոպայում գազի գինը փետրվարի 24-ին կայացած սակարկությունների ընթացքում աճել է 35 տոկոսով եւ գերազանցել հազար խորանարդ մետրի դիմաց 1 400 դոլարը, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները։
ՀՀ ԱԻՆ-ը համայնքի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ:
Ռուս զավթիչները գրավել են Չեռնոբիլի ատոմակայանը, Facebook-ում հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի խորհրդական Ալենա Շևցովան։
Ռուսական զինված ուժերն Ուկրաինայում զբաղեցրել են Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանը:
Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է Զմեինի կղզին գրավելու փորձի մեջ: Այս մասին իր «Տելեգրամ»-ի ալիքում հայտնում է Ուկրաինայի Գերագույն ռադան:
Ապրիլի 1-ից գազը կթանկանա՝ ինչպես բնակչության, այնպես էլ՝ տնտեսության համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում արդեն ուրվագծվել են նոր սակագները։ Մինչև փետրվարի վերջ, ըստ ամենայնի, դրանք կհաստատվեն, որոնք մեկ ամսից կմտնեն ուժի մեջ։