
Շրի Լանկայի նոր վարչապետ է դարձել Դինեշ Գունավարդենան. News First

Շրի Լանկայի ներքին գործերի, պետական կառավարման, նահանգային խորհուրդների և տեղական ինքնակառավարման նախկին նախարար Դինեշ Գունավարդենան նշանակվել է կղզի պետության կառավարության նոր ղեկավար: Հուլիսի 22-ին այդ մասին հայտնել է News First նորությունների պորտալը։
«Դինեշ Գունավարդենան հուլիսի 22-ին Կոլոմբոյի կառավարական դիվանատան շենքում երդում է տվել որպես Շրի Լանկայի նոր վարչապետ՝ նախագահ Ռանիլ Վիքրամասինգհեի ներկայությամբ»,- նշել է հրատարակությունը:
Դա առաջին նշանակումն է, որը նոր նախագահը կատարել է պաշտոնում իր գտնվելու առաջին օրը: Շրի Լանկայի նախկին վարչապետ Ռանիլ Վիքրամասինգհեն հուլիսի 21-ին նախագահական երդում է տվել և պաշտոնապես դարձել կղզի պետության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: