Բայդենն արդեն սկսել է համապատասխան դեղամիջոցներ ընդունել։ Համաձայն ուղեցույցի՝ նա կմեկուսանա Սպիտակ տանը։
ԱՄՆ-ի Կոնգրեսում Ուկրաինայի նկատմամբ հետաքրքրությունը ժամանակի ընթացքում կարող է դադարել ուկրաինացի զինվորականների խոշոր հաջողությունների բացակայության ֆոնին: Հուլիսի 20-ին այս կարծիքն է հնչեցրել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի հետախուզության եւ հատուկ գործողությունների ենթակոմիտեի ներկայացուցիչ Ռուբեն Գալիերոն՝ հանդես գալով ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգում Ասպենի ինստիտուտի անվտանգությանը նվիրված ամենամյա համաժողովում:
Հաշվի առնելով Հանրապետության տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ ժամանակահատվածը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 24-ին՝ Վարդավառի տոնին, փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Կոնվերս Բանկը փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) է առաջարկում երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո, մինչև 12 ամիս մարման ժամկետով վարկավորում՝ կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորման նպատակով:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հուլիսի 21-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Ռոզենկրանցը:
126 մասնակիցներից Մարի Դադոյանն իր տարիքային խմբում արժանացել է 1-ին մրցանակի՝ ներկայացնելով «Բումերանգ» եւ «Roar » երգերը, իսկ Սաթենիկ Սահակյանը կատարել է Արթուր Գրիգորյանի «Կանգ առ» եւ Ջամալայի «1944» երգը՝ արժանանալով մեծ մրցանակի եւ դրամական պարգեւի։
Իրաքի կառավարությունը մտադիր է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ թուրքական կողմից հանրապետության հյուսիսում գտնվող զբոսաշրջային վայրի գնդակոծության վերաբերյալ, որի հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Իրաքի ԱԳՆ կողմից տարածված հայտարարությունից:
Կառուցապատողը պարտավորվել է շինարարական աշխատանքների ավարտին ամբողջությամբ վերստեղծել Աճառյան փողոցում գտնվող և վերջին օրերին ակտիվ քննարկման կենտրոնում հայտնված շենքի ճակատներում առկա խճանկարները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ անդրադառնալով վերջին օրերին համացանցում ակտիվորեն տարածվող լուսանկարներին և քննարկումներին, թե ոչնչացնում են գեղեցիկ շենքի տեսքը, ճակատների խճանկարները:
26-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցման գործընթացի՝ օրենսդրության պահանջներին համապատասխանության վիճակի ուսումնասիրությունները:
Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուրջ 7 ամիս գտնվելով ապօրինի անազտության մեջ, որևէ անգամ չեմ ընկճվել, չեմ հիասթափվել, չեմ ընկրկել և այդ ամենը ոչ միայն նրա համար, որ ուժեղ մարդ եմ, այլ ինձ ամեն վայրկյան ուժ է տվել ձեզանից յուրաքանչյուրի մտածմունքը, անհանգստությունն ու չափից մեծ ուշադրությունը իմ համեստ անձի նկատմամբ:
Հայաստանի մարմնամարզության հավաքականը ուսումնամարզական հավաք կանցակցնի Թբիլիսում: Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցություն ստանալու համար հայտերի ընդունումը կմեկնարկի օգոստոսին: Այս մասին «Արցախպրես»-ը տեղեկացել է Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեից:
Մեծ Բրիանիան առաջիկա շաբաթներին պլանավորում Է Ուկրաինա ուղարկել տասնյակ հրանոթներ, 1600 միավոր հակատանկային զենք, ինչպես նաեւ 50.000 հրանոթային արկ:
Հիմնանորոգվում է Մ- 4, Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ91+176-կմ96+176 հատվածը։ 5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Տավուշի մարզով և ընդգրկում է Դիլիջանի ոլորանների մի հատվածը մինչև Դիլիջանի օղակաձև հատված՝ Մ-4 և Մ-8 միջպետական ճանապարհի հատման կետ։
Կառավարությունը 152 միլիոն դրամ կհատկացնի Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը։
ՀՀ կառավարության հուլիսի 21-ի նիստում փոփոխություն է կատարվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կարգում՝ ընդլայնելով մարզաձևերի ցանկը, որով բարձր նվաճում ունեցող մարզիկներին տրամադրվում է տարկետում:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել պետական «TRT»-ին՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Նշված շրջաններում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։
Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսի հիվանդացության ցուցանիշի աճ է նկատվում: ՀՀ կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը նկատեց, որ դա պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացմամբ:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2007 թվի սկզբին լուսահոգի Դավիթ Ավետիսյանի հրավերով աշխատանքի անցա ՀՀ Վճռաբեկ դատարանում։ Թեկնածուական ատենախոսությունս նոր էի պաշտպանել, և դատավոր Ավետիսյանն իմ աշխատանքի գրախոսն էր – այդպես էր ինձ ճանաչում։ Այդ ժամանակ սկսել էր դատական համակարգի իսկական (ոչ թե հիմիկվա պես ֆեյք) ռեֆորմ, որի բաղադրիչներից մեկը դատական իրավաբանության մասնագիտական […]
Եվրամիությունը համախառն ներքին արդյունքի գրեթե 4 տոկոսը կամ 477 միլարդ եվրո է հատկացնում Միությունում մշակույթի ոլորտի զարգացմանը, որտեղ գործի է դրված 8 միլիոն մարդ, ավելի շատ, քան ավտոմոբիլային արդյունաբերության մեջ:
ՔԿԱԳ-ը ամուսնությունների գրանցման հարցում պայմանագրային հիմունքներով կհամագործակցի այլ կազմակերպությունների հետ՝ վերջիններիս տարածքում հանդիսավոր արարողությունը կազմակերպելու նպատակով։ Այս դեպքում քաղաքացիները 40 000 դրամ պետք է վճարեն։ Համապատասխան նախագիծը հավանության արժանացավ Գործադիրի այսօրվա նիստում։
Գեղարքունիքի մարզի Մարտունու խոշորացված համայնքի Աստղաձոր գյուղի կենտրոնական մասում տեղադրվել է Արցախյան վերջին պատերազմում զոհված չորս զինծառայողների ՝ Անդրանիկ Նավոյանի, Վահե Աբրոյանի, Արման Պողոսյանի եւ Արթուր Գեւորգյանի անուները հավերժացնող հուշաքարը:
Tert.am-ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այսօր Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել: Հավանաբար, նման որոշում կայացնելու պատճառը վերջին շրջանի իրադարձությունների ժամանակ Դատավորների միության լռությունն է և դատավոր Ալեքսանյանին չսատարելը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Տեղ, Կոռնիձոր, Արավուս և Քարաշեն գյուղերում պատշաճ ջրամատակարարում չի իրականացվում։ Մասնավորապես, կան թաղամասեր, որտեղ խմելու ջուր մատակարարվում է 2-3 օրը մեկ հաճախականությամբ։
Նիկոլը դատապարտված է գնալ ռեպրեսիաների ու դրանց ծավալը գնալով մեծանալու է, ինքն այլ ելք չունի, դա իր համար կյանքի ու մահվան խնդիր է’ կորցրեց իշխանությունը, կորցնելու է ամեն ինչ, իսկ իշխանությունը պահելու համար ռեպրեսիաներից զատ այլ գործիք այլեւս չունի։ Սակայն իր հենասյուներն իր նման մահապարտներ չեն, դա էլ իր թույլ կողմն է։
Անկախ դատական համակարգով արևելյան գործընկերության երկրների շարքում ՀՀ-ն առաջատարն է. Փաշինյան
Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տեղադրել էր «Զվարթնոց» օդանավակայանում գործող տարադրամի փոխանակման կետի առաջարկած՝ տարադրամի առուվաճառքի գները հուլիսի 16-ի դրությամբ, որոնք կտրուկ տարբերվում են մայրաքաղաքի մյուս փոխանակման կետերի առաջարկած գներից:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի անվան տարրը գրանցվել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայում: Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: