ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով շուրջ մեկ տասնյակ անձի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ավելի վաղը Ռուսաստանն ու Չինաստանը ռազմական ոլորտում համագործակցության խորացման ուղղված նոր ճանապարհային քարտեզ էին նախապատրաստել, որն ուրվագծում էր երկու երկրների միջև ռազմական բնագավառում նոր առաջընթացի, իրականացվելիք քայլերի մանրամասները։ Զարգացման պլանը նախատեսված է մինչև 2025 թվականի համար։
Հունվարի 24-ին ԱԺ-ի ԿԳՄՍ հանձնաժողովում քննարկվելու է ՀՌՀ հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը։ Այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ն այդ հանձնաժողովում ընտրեց ընդգծված իշխանամետ քաղաքական դիրքորոշում ունեցող բանաստեղծ Հակոբ Մովսեսին, որ բոլորովին վերջերս 1in.am-ին տված հարցազրույցում շարունակեց պնդել իր կեցվածքը՝ «Հայաստան» խմբակցությանը որակելով որպես պետության և իշխանության համար ողբերգություն: Այս մասին գրում է Yerevan.Today-ը։
Իրանի ազգային գազային ընկերությունը հայտարարել է գազի՝ Թուրքիա մատակարարումների վերսկսման մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրանական աղբյուրին:
Երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն ակտիվացրել են սահմանի սահմանազատման և սահմանագծման խնդիրների քննարկման գործընթացը, պարզ դարձավ, որ այս ուղղությամբ կողմերը սկսել են շարժվել դեպի միմյանց, գրում է հոդվածագիր Ստանիսլավ Տարասովը Regnum-ում «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը մնում է բաց» վերտառությամբ հրապարակված հոդվածում:
Նիկոլ Փաշինյանի որոշում է կայացրել Արփինե Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով ռուս-ուկրաինական լարվածության մասին հարցին, ասել է, որ իրենց վշտացնում է տարածաշրջանում պատերազմական մթնոլորտի առկայությունը:
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը նախարարություններին հանձնարարել է վերանայել կանանց զինվորական հաշվառման վերցնելու հետ կապված նորմերը: Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի «Եվրոպական համերաշխություն» խմբակցության պատգամավոր խմբակցության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոն իր «Տելեգրամ» ալիքում:
Լոռու մարզի դատախազությունն ուսումնասիրել և վերլուծել է բնակարանային գողությունների կանխման, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերման ու պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ 2021թ. ընթացքում իրականացված աշխատանքների արդյունավետությունը, հանցագործությունների կատարմանը նպաստող պայմանները ու հանգամանքները, այս հանցատեսակի կտրվածքով մարզում առկա կրիմինոլոգեն վիճակը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:
Համաշխարհային հանրությունը բախվում է դաժան հակամարտությունների, իսկ գերտերությունների միջև անվստահության մակարդակը հասել է գագաթնակետին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՝ ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի առջեւ:
Ռուսաստանը եւ Չինաստանը ձգտում են լցնել ձեւավորված քաղաքական վակուումը, ինչպես երբեք սերտորեն համագործակցում են: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասը։
Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրերին հարակից հատվածներում տեղակայված ադրբեջանական զինված ուժերը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո մինչև 2022-ի հունվարի 1-ն արցախահայության նկատմամբ կատարել են 69 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է ընդհանուր 54 քրեական գործ:
Ճապոնիայում հունվարի 21-ից ուժի մեջ են մտել լրացուցիչ սահմանափակիչ միջոցառումները COVID-19-ի օմիկրոն շտամի տարածման դեմ պայքարելու համար: Այդ մասին հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները:
Թենիսի աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս թողեց հայկական արմատներ ունեցող Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովին Ավստրալիայի բաց առաջնությունից:
Արցախի Ճարտար քաղաքում հունվարի 19-ին ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան։ «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է Արցախի Հնրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
ԱԺ–ն Հակոբ Հակոբյանին և Արթուր Մանուկյանին ընտրեց Հեռուստատեսությանն և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոններում: ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Թե Հակոբ Հակոբյանը, թե Արթուր Մանուկյանը ստացել էին 68 կողմ ձայներ:
«Աբու Դաբի կայունության շաբաթ» (ADSW) միջազգային հեղինակավոր ֆորումի՝ «ADSW Talks»-ի հարցազրույցների շարքում հրապարակվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը՝ կայունության կարևորության, Հայաստանի կողմից կլիմայական փոփոխությունների խնդրի առնչությամբ իրականացվող քայլերի, կայուն ապագայի և այլ հարցերի շուրջ։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Հարցազրույթի հայերեն թարգմանությունը ներկայացվում է ստորև.
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան արձագանքել է ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանի այն արտահայտությանը, թե՝ «որևէ դեպքում ՄԻՊ-ը չպետք է ընկալվի որպես պետությունից օտարացած և պետության դեմ պայքարի դուրս ելած մարմին»։
ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացված դիմավորման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստան այցելած ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությունը, հյուրեր։
Երևան քաղաքի դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում Երևան քաղաքի տարբեր գերեզմանատներում հուղարկավորությունների ծառայությունների, հուղարկավորությունների նպատակով կատարվող հողահատկացումների ոլորտում պարզվել են շարունակվող սխեմատիկ հանցավոր խախտումներ:
2022 թվականի հունվարի 21-ին Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով:
Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը կհամագործակցի իսպանական «Սելթա» թիմի հետ:
Հունվարի 21-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Քյոլն կատարած այցի շրջանակներում ՀՀ դեսպանության պատվիրակությունը Դյուսելդորֆի արդյունաբերական ակումբում աշխատանքային հանդիպում է ունեցել NRW Global Business գործակալության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը:
Օրինակա՞ն է դատարան շրջափակելը, դատավորին պատուհանից ցած նետելը. Աննա Մկրտչյանը՝ ՄԻՊ թեկնածուին
ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նոր նախարարական հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարին, բայց ոչ ամսվա առաջին օրերին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության մի աղբյուր։
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված խավիարը:
Այսօր՝ հունվարի 21-ին, «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի է ունեցել անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների հանդիպում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալ գնդապետ Գորբունովի հետ:
Ալեն Սիմոնյանի՝ «Վիվառո»-ի բիզնեսին նպաստելու քայլերում կոռուպցիոն ռիսկ տեսնո՞ւմ եք. Արեգնազ Մանուկյան
Դուք պաշտպանո՞ւմ եք Արման Թաթոյանի դիրքորոշումները. Արծվիկ Մինասյանը՝ Քրիստինե Գրիգորյանին