Ընդդիմադիրները խորհրդարանում առանձին հանդիպում կունենան եվրոպացի պառլամենտականների հետ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրաժարվել են իշխանական խմբակցության պատգամավորների հետ համատեղ հանդիպել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիե Մքալիստերի պատվիրակության հետ։

Չնայած ի սկզբանե օրակարգը եղել է այնպիսին, որ եվրոպացի պատգամավորները պետք է ՀՀ ԱԺ-ի հետ ընդհանուր հանդիպում ունենային, այսինքն՝ խորհրդարանական ղեկավարությունը պետք է որոշեր՝ ընդդիմությունից որ պատգամավորը պետք է մասնակցի հանդիպմանը։

Սակայն մենք տեղեկացանք, որ ընդդիմադիրները պատվիրակությանն առաջարկել են առանձին հանդիպել տարբեր խմբակցությունների հետ։ Ասել են, որ այդ ձեւաչափն ավելի արդյունավետ կլինի։ Առաջարկը չի մերժվել, եւ այսօր ընդդիմադիրները խորհրդարանում կհանդիպեն պատվիրակության հետ։

Իշխանական կամ նրանցից ուղղորդվող շրջանակներն արդեն շահարկում են, թե ընդդիմադիրները խելոք վերադարձան խորհրդարան, սակայն հիշենք, որ ընդդիմությունը հայտարարել է ԱԺ նիստերը բոյկոտելու մասին եւ շեշտել, որ խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներից չի հրաժարվում։ Առավել եւս՝ եվրոպացի պառլամենտականներին ուզում է ներկայացնել երկրում տիրող իրավիճակը»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031