
Սոցիալիստական կոալիցիան Լուլա դա Սիլվային պաշտոնապես առաջադրել է Բրազիլիայի նախագահի պաշտոնին

«Բրազիլիայի հույսի դաշնություն» կոալիցիան հուլիսի 21-ին երկրի նախկին նախագահ (2003–2010) Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային պաշտոնապես առաջադրել է պետության ղեկավարի պաշտոնին հոկտեմբերին կայանալիք ընդհանուր ընտրություններում: Նրա զուգընկեր եւ փոխնախագահի պաշտոնի հավակնորդ Է հաստատվել Սան Պաուլուի նախկին նահանգապետ Ժերալդո Ալկմինը:
«Լուլա-Ալկմին բանաձեւն այսօր առավոտյան միաձայն հավանության է արժանացել համագումարում ներկա գտնվողների կողմից»,- ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Աշխատավորության կուսակցության (PT) կայքում, կուսակցություն, որը մտնում է կոալիցիայի կազմի մեջ:
Բացի PT-ից կոալիցիայի կազմում են Բրազիլիայի կոմունիստական կուսակցությունը եւ «Կանաչ կուսակցությունը»:
«Եթե դուք ցանկանաք, մեք կհոգանք այս երկրի ժողովրդի մասին: Որովհետեւ (գործող նախագահ Ժաիր) Բոլսոնարուն արժանի չէ բրազիլացի ժողովրդին»,- գրել է Լուլա դա Սիլվան:
Հերթական ընդհանուր ընտրությունները, որոնցում հարավամերիկյան հանրապետության քաղաքացիները պետք է, բացի նախագահից, ընտրեն նաեւ պատգամավորներին եւ դաշնային խորհրդարանի սենատորների մեկ երրորդին, ինչպես նաեւ նահանգների նահանգապետերին, նշանակված են 2022 թվականի հոկտեմբերի 2-ին:
Անհրաժեշտության դեպքում, եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների 50 տոկոսից ավելին, հոկտեմբերի 30-ին տեղի կունենա երկրորդ փուլը: Վերջին հարցումների համաձայն՝ Լուլա դա Սիլվան ունի ամենաբարձր շանսերը դառնալու պետության հաջորդ ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: