
Ականատեսները հայտնել են Բամակոյի արվարձանի բանակային հենակետում ինտենսիվ հրաձգության մասին. Reuters

Ինտենսիիվ հրաձգություն է լսվել Մալիի մայրաքաղաք Բամակոյի մերձակայքի բանակային հենակետում: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսների: Նրանց խոսքով՝ սկսվելուց մեկ ժամ անց հրաձգությունը դադարել է: Տեղի ունեցած իրադարձությունների մասին լրացուցիչ տվյալներ առայժմ չկան:
Մալիի Հանրապետությունում 2020 թվականի օգոստոսից երկու զնվորական հեղաշրջում է կատարվել: Առաջինի ընթացքում, որը տեղի է ունեցել 2020 թվականի օգոստոսի 18-ին, իշխանությունից հեռացվել է նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյտան:
Զինվորականների խումբը՝ գնդապետ Ասիմի Գիտայի գլխավորությամբ Մալիի ժամանակավոր նախագահ է նշանակել Բա Նդանոյին:
Սակայն 2021 թվականի մայիսի 26-ին նա պաշտոնանկ է արվել զինվորականների այդ նույն խմբի կողմից, ըստ որում Մալիի Սահմանադրական դատարանի կողմից Գոիտան նշանակվել է պետության ղեկավար անցումային շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: