
Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է կատարելու միջուկային փորձարկումներ

ԿԺԴՀ-ի իշխանությունները պատրաստ են ցանկացած ժամանակ կատարելու միջուկային փորձարկումներ, դրա համար անհրաժեշտ է սոսկ ղեկավարության թույլտվությունը: Հուլիսի 22-ին այդ մասին հայտարարել է Կորեայի Հանրաետության նախագահ Յուն Սոկ Յոլը։
«Մենք կարծում ենք, որ նրանք լիովին պատրաստ էին և կարող էին կատարել (միջուկային փորձարկումներ) ամեն պահի, եթե որոշեին, սկսած իմ պաշտոնակալությունից, այլ ոչ միայն այս ամսի վերջին»,- մեջբերում է Yonhap գործակալությունը Հարավային Կորեայի ղեկավարի խոսքը:
Յուն Սոկ Յոլի պաշտոնի ստանձման արարողությունը կայացել է մայիսի 10-ին: Ինչպես պարզաբանում է գործակալությունը, նախագահը պատասխանել է լրագրողի հարցին, որը վկայակոչել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հայտարարությունը:
«Մեր գնահատումներով՝ Հյուսիսային Կորեան Փունգերիի զինափորձարանում միջուկային փորձարկում կատարելու է պատրաստվել մնչև այս ամսվա վերջը»,- մեջբերել է Chosun Ilbo թերթը Պենտագոնի մեկնաբանությունները: Ավելի վաղ ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության ներկայացուցիչները հավաստել են, որ միջուկային փորձարկումները կարող էին տեղի ունենալ մայիսին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի՝ Սեուլ կատարած այցի ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: