
Պանրային կրոկետներ

Բաղադրիչներ
1. Հալած պանիր – 400 գ
2. Ձու – 4 հատ
3. Խոզապուխտ – 100 գ
4. Բուսայուղ – 200 մլ
5. Պաքսիմատ
Պատրաստման եղանակը
1. Ձվի սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից։ Սպիտակուցները հարել, մինչև փրփրի, իսկ դեղնուցները խառնել ջրի հետ (1 դեղնուցին՝ 1 ճաշի գդալ)։
2. Պանիրը քերել, խոզապուխտը մանր կտրատել և խառնել հարած սպիտակուցի հետ:
3. Ստացված զանգվածից գնդիկներ ձևավորել և 20 րոպե դնել սառցախցիկը։
4. Պանրի գնդիկները թաթախել պաքսիմատի մեջ, այնուհետև՝ ձվի դեղնուցների մեջ, և կրկին պատել պաքսիմատով:
5. Պանրի կրոկետները տապակել տաք բուսայուղի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը