Բաժիններ՝

Պակիստանցի թալիբների 3 պարագլուխներ են մահացել Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունից

Պակիստանում արգելված «Թեհրիք ի Թալիբան Պակիստան» (ԹԹՊ, Պակիստանի թալիբներ շարժում) արմատական խմբավորման երեք պարագլուխներ են մահացել Աֆղանստանի Փաքթիքայի նահանգում ավտոմոբիլի պայթյունի հետեւանքով, նահանգ, որը գտնվում է երկրի հարավ-արեւելքում: Օգոստոսի 8-ի երեկոյան այդ մասին հաղորդել է Dawn թերթը՝ վկայակոչելով ԹԹՊ-ի ներկայացուցիչ Մոհամադ Խորասանիին: Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրն ուշ երեկոյան:

Ճանապարհային ականից պայթած ավտոմոբիլում էր գտնվում պակիստանցի թալիբների պարագլուխ Օմար Խալդ Խորասանին, որը հայտնի է որպես Աբդուլ Վալի Մոհամանդ՝ Մոհմանդ գործակալության նախկին ղեկավարը, որը մտնում էր Պակիստանի դաշնային կառավարման ցեղախմբերի («ցեղախմբերի գոտի») տարածքների կազմի մեջ:

Բացի նրանից ավտոմեքենայում Էին գնվում Մուֆթի Հասանը եւ Հաֆիզ Դաուլաթ Խանը, որոնք հայտին են այն բանով, որ 2014 թվականին ԹԹՊ-ի մի շարք այլ պարագլուխների հետ միացան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Dawn-ը նշում է, որ Օմար Խալիդ Խորասանին թալիբների շարժման այն ներկայացուցիչների թվում էր, որոնք Պակիստանի պատվիրակությունների հետ բանակցություններ են վարել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուքում:

Պակիստանի ինշխանությունները եւ ԹԹՊ-ն բանակցությունների սեղանի շուրջն են վերադարձել ապրիլին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսլամաբադը հստակ նախազգուշացում է հղել Աֆղանստանում թալիբների կառավարությանը, որ այլեւս չի հանդուրժի անդրսահմանային ահաբեկչական գրոհները, եւ պահանջել է խիստ միջոցներ ձեռնարկել ԹԹՊ խմբավորման դեմ: Մայիսի վերջին կողմերը Քաբուլում համաձայնության են եկել անորոշ ժամկետով հրադադարի ռեժիմի երկարաձգման եւ կոնսուլտացիաների շարունակման շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս