Հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
ՀՀ կառավարության հունիսի 30-ի նիստում հաստատվել են 2022-2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը` ըստ մասնագիտությունների:
Իսպանական խոշորագույն պարբերական El Pais-ի թղթակից Նունո Դոմինգեսն անդրադարձել է Հայաստանում սեպտեմբերին կայանալիք համաշխարհային Starmus վեցերորդ փառատոնին։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ):
Մադրիդում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
ՆԱՏՕ-ի 22 պետությունների ղեկավարները հունիսի 30-ին Մադրիդի գագաթնաժողովում ստորագրել են դաշինքի Նորաստեղծական հիմնադրամում ներդրումների շուրջ նամակները, հիմնադրամ, որն ստեղծվել է անցյալ տարի՝ 1 միլարդ դոլար նպատակային ծավալով: Ստորագրման արարողությունը հեռարձակել է դաշինքի մամուլի ծառայությունը։
Բերձորի, Աղավնոյի հետ կապված հարցերը Հայաստանը, նոյեմբերի 9-ից սկսած, քննարկել է Արցախի գործընկերների հետ. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հայ-թուրքական հարաբերություններում առանձնապես մեծ առաջընթաց չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Կնեսետը վերջնական ընթերցմամբ օրենք է ընդունել ինքնարձակման մասին եւ նոր խորհրդարանական ընտրությունները նշանակել նոյեմբերի 1-ին: Այդ մասին հաղորդել է The Jerusalem Post-ը:
«Քաղաքացի Ա․ Հ․-ի հանրագրի հիման վրա վերահսկողական գործառույթներ իրականացնելու արդյունքում պարզվել է, որ համայնքի ղեկավարն առանց հատուկ պայմանի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համաձայնության, միանձնյա կայացրել է որոշում՝ հողամասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման նշանակությունից փոխել է ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության՝ այն դարձնելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված չմասնավորեցվող հողամաս և իրականացրել է հողամասերի վաճառք։
ԱՄՆ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչները հունիսի 29-ին Վաշինգտոնում անցկացրել են տիեզերքի շուրջ երկխոսության (Space Dialogue) հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկել են այդ թվում տիեզերական տարածությունում գործունեության անվտանգության ապահովումը: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ հունիսի 29-ին տարածած հայտարարության մեջ:
Մադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ջո Բայդենը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Դռնփակ հանդիպմանը թուրքական կողմից ներկա են եղել արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթեին Ալթունը, Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, ինչպես նաև ազգային հետախուզական ծառայության ղեկավար […]
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1» ներդրումային ծրագրով կազմել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի ազդեցության գոտում գտնվող գույքերի Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:
Հունիսի 28-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 50-ամյա Արմեն Մ-ն։
Դատարանը արտահերթ դատական նիստում քննում է Աղվան Հովսեփյանի փաստաբանական խմբի միջնորդությունը. ՈՒՂԻՂ։
Ո՞ւմ է փորձում մոլորեցնել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը
Սեդա Սաֆարյանը՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու. առաջադրել է Կառավարությունը:
Մանկապարտեզ, հանդիսությունների սրահ ենք հիմնանորոգել, փոխել ջրի խողովակները. Փաշինյանը պարզաբանում է:
13 % ակտիվության ցուցանիշ ունենք. դուրս ենք եկել երկնիշ տնտեսական աճի գոտի. Փաշինյան։
Իմ երեխան հուղարկավորված չէ, ինձ ստում են. անհետ կորած զինվորի հայր:
Նիկոլ, այս գրիչները վերցրու և գրիչ մի գողացի. քաղաքացիները գրիչներ գցեցին Կառավարության շենքի մոտ:
Աստված թող ավելացնի ձեր ծով համբերությունը, ուժ ու եռանդ տա, և քաջ առողջություն: Ամեն ինչ դեռ առջևում է:
Հունիսի 30-ին, ժամը 09։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի սկզբնամասում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել հրդեհի բռնկում:
Կառավարության նիստը՝ ՈւՂԻՂ։
Գնել Սանոսյանը չերաշխավորեց Բերձորի այլընտրանքային ճանապարհի անվտանգությունը։
#ՀԻՄԱ. Բողոքի ակցիա Կառավարության մոտ` ՈւՂԻՂ։
Զոհված զինծառայողների հարազատները Գլխավոր դատախազության մոտ են. ՈՒՂԻՂ։
Ռուսաստանի պետդուման հունիսի 30-ին առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է ճանաչել Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական իրավունքի վկայականները՝ ՌԴ-ում նրանց կողմից ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն իրականացնելու պարագայում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ֆերդինանդ Մարկոս Կրտեսրը, որը 31,6 միլիոն ձայն է ստաել ընտրություններում, երդում է տվել որպես Ֆիլիպինների 17-րդ նախագահ: Արարաողությունը, որը տեղի է ունեցել Մանիլայի Գեղեցիկ արվեստների ազգային թանգարանի մոտ, հունիսի 30-ին հեռարձակել է նախագահական հեռարձակման շտաբը։