Գործակալության տվյալներով՝ Ուկրաինայի ԱԳՆ-ի պաշտոնյան, հղում անելով երկրի ծովային վարչակազմից ստացված տեղեկատվությանը, հայտնել է, որ նավի վրա Բերդյանսկից մոտ 4,5 հազար տոննա հացահատիկ է եղել։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին, «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին ու ապագայում նախատեսվող նախագծերին։
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ուսանողի տուն»-ը «Հզոր Միտք» ՀԿ-ի նախաձեռնություններից է և հանդիսանում է մարզերից Երևան եկած ուսանողների համար ոչ ֆորմալ կրթություն և կեցություն ապահովող հարթակ։
ՊՍԺ-ն ուշադրություն է գրավում՝ Մեսսիի տրանսֆերը, վիճելի կերպով Չեմպիոնների լիգայից դուրս մնալը, Մբապեի պայմանագրի երկարաձգումը և Լեոնարդոյի հեռացումը: Իսկ հիմա պարզվում է, որ շատ բան է տեղի ունենում ակումբի ներսում։
Այն իմ և մնացած բոլոր երեխաների աչքերին նայելու իրավունք ունենալու պայքար է։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 43-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարութանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս և մի շարք այլ իշխանական «անաչառ» լրատվամիջոցներ այսօր ամբողջ օրը այս նյութն են տարածում: Ժամանակը խնայելու համար երկար տեքստը կարդալ իմաստ չունի` դրա միակ իմաստն, իհարկե հնչեղ վերնագիրն է։
Մինչև վերջերս հայ-ռուսական պաշտոնական շփումներում, համենայնդեպս, ըստ տարածվող հաղորդագրությունների, քննարկվում էր նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ակտիվացման թեման: Տարածաշրջանն իր ազդեցության գոտուց դուրս չթողնելու համար Ռուսաստանը տարբեր ձևաչափերով և հարցերի տարբեր շրջանակներով, այնուամենայնիվ, պարբերաբար հիշեցնում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին:
Հարկ է նշել նաև, որ 2022 թվականի հունիսի 25-ից սկսած քաղաքացիություն ստանալու դիմումները քննարկվելու են 90 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկինում սահմանված 6 ամսյա ժամկետի փոխարեն։
Ավետիք Չալաբյանի խափանման միջոցն այլ խափանման միջոցով փոխելու միջնորդության մերժման որոշման դեմ մեր կողմից բերված վերաքննիչ բողոքը ավտոմատ համակարգով մակագրվել է մի դատավորի, ապա, ըստ երևույթին արդեն ոչ ավտոմատ համակարգով մակագրվել է այլ դատավորի:
Գերմանիայի նախկին կանցլեր 67-ամյա Անգելա Մերկելը նոր պաշտոն ունի՝ նա համաձայնել է աշնանը ստանձնել Գալուստ Գյուլբենկյան մարդասիրության համար տրվող մրցանակի ժյուրիի նախագահությունը: Գերմանական dpa գործակալության հարցին ի պատասխան Մերկելի խոսնակը հաստատել է տեղեկատվությունը:
Չորս եվրոպացի ձեռնարկատերեր հիմնել են 250 միլիոն եվրոյի ֆոնդ՝ աջակցելու տեխնոլոգիական նորաստեղծ ձեռնարկություններին տարածաշրջանում, ձգտելով կոտրել ավանդական վենչուրային կապիտալի մոդելը՝ ստեղծելով գործընկերների միջև անմիջական ներդրումային հարթակ:
Թուրքիայում սահմանափակվել է գերմանական «Deutsche Welle» և ամերիկյան «Ամերիկայի ձայնը» (VOA) լրատվական հարթակների հասանելիությունը։ Պատճառաբանությունն այն է, որ այդ լրատվամիջոցները լիցենզիա ստանալու համար չեն դիմել Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդին (RTÜK)։ Այս մասին որոշումը կայացրել է Անկարայի քրեական դատարանը։
Աղավնոյի ղեկավար Անդրանիկ Չաուշյանը միացել է ընդդիմության հանրահավաքին։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Օձուն գյուղի 34-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Թուրքիայում սահմանափակվել է գերմանական «Deutsche Welle» և ամերիկյան «Ամերիկայի ձայնը» (VOA) լրատվական հարթակների հասանելիությունը։
Bloomberg-ը, վկայակոչելով աղբյուրները և սեփական հաշվարկները, հայտնում է, որ Ուկրաինայի կառավարությունն ուսումնասիրում է պետական պարտքի վերակառուցման հնարավորությունը, քանի որ մինչև սեպտեմբերի 1-ը վճարումները պետք է 1.41 մլրդ դոլար կազմեն։ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) աջակցություն է առաջարկել Կիևին։
#Հիմա. Ընդդիմությունը հանրահավաք և երթ է անցկացնում. ՈւՂԻՂ:
Ի վերջո, կողմերը կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 30-ամյա բնակչի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունություն իրականացնելու դեպքի հանգամանքները:
ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Տվյալները փոխկապակցված են Glassnode-ի հաշվարկների հետ, որոնց համաձայն՝ վերջին 20 օրվա ընթացքում ավելի քան 250.000 հասցեներ ավելացրել են յուրաքանչյուրը առնվազն 0,1 BTC:
Հայտնաբերվեց թմրամիջոցի նմանվող հեղուկով պլաստմասսե տարա։
Twitter սոցցանցում #NoJetsForTurkey (Թուրքիայի համար կործանիչներ չկան) վանդակապիտակով (հեշթեգ) արշավ է սկսվել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու դեմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի զարգացման իր տեսլականը՝ Սարգիս Աղայանն ասաց, որ անհրաժեշտ է մշակել ռազմավարություն, որի հիմնասյուներն են մասնակցային կառավարումը, արդյունավետ աշխատանքը և առողջ մրցակցությունը, համագործակցությունն ու մարդկային ռեսուրսները:
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը շարունակում է պայքարը Ուիմբլդոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մեծ սաղավարտի» տարվա հերթական մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Նադալն ուժերը չափեց Լիտվայից Ռիչարդաս Բերանկիսի հետ: 3 ժամ 58 րոպե ձգված մրցախաղում իսպանացին չորս սեթերից հետո առավելության հասավ 6:4, 6:4, 4:6, 6:3 հաշվով:
ԱՄՆ նախագահի նախկին պետքարտուղար (1973-1977թթ.) և ազգային անվտանգության գծով խորհրդական (1969-1975թթ.) Հենրի Քիսինջերը նշել է, որ հակամարտությունն Ուկրաինայում կարող է ավարտվել երեք տարբերակով։
Այսօր քաղաքական իշխանությունը կայացրեց որոշում՝ ընդդիմադիրներին ԱԺ վարչական պաշտոններից զրկելու վերաբերյալ։ Ինչպես երեկ հայտարարել էի, սա Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական հաշվեհարդար էր ընդդիմադիր գործիչների նկատմամբ, որի առնչությամբ շարունակաբար միջազգային աղմուկ եմ բարձրացնելու: