Չինաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Մինսկ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար Լի Շանֆուն պաշտոնական այցով ժամանել է Բելառուս: Այս մասին հաղորդել է Բելառուսի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Սկսվել է ՉԺՀ-ի Կենտրոնական ռազմական խորհրդի, Պետխորհրդի անդամ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Լի Շանֆուի պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն», – ասվում է Բելառուսի պաշտպանության նախարարության կայքում տարածված հաղորդագրությունում։

Նախօրյակին գերատեսչությունում հայտնել էին, որ օգոստոսի 16-ից 18-ը կկայանա Չինաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը հանրապետություն։ Այցի ընթացքում պլանավորվել են հանդիպումներ Բելառուսի պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ: Դրանց ընթացքում կքննարկվեն երկկողմ ռազմական համագործակցության հրատապ հարցերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում։ Նաև Չինաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի համար նախատեսված է այցելություն Բելառուսի զինված ուժերի մի շարք ռազմական օբյեկտներ։

Տեսանյութեր

Լրահոս