Իշխանությունները շատ են հպարտանում զբոսաշրջային հոսքերի այս աճերով, բայց մոռանում են, որ սա ո՛չ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունների ավելացման, և ո՛չ էլ գրավչության բարձրացման արդյունք է։ Առավել ևս՝ անվտանգային այն միջավայրում, որը առկա է մեր երկրի շուրջ։ Դրանք հիմնականում հանգամանքների բերումով հարկադրված այցեր են, երբեմն՝ խիստ բևեռացված։ Երբ վերանան վերջին շրջանում ի հայտ եկած գործոնները, դրանք նույնքան կտրուկ կփոխեն ուղղությունները։
Օգոստոսի 14-ին Գերմանիայի լրագրողների միությունը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ լրագրողների համար Թուրքիան ապահով երկիր չէ:
Արցախի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը /2023 թվականի հուլիսը 2022 թվականի հուլիսի նկատմամբ/ կազմել է 20,8 տոկոս, իսկ ընթացիկ տարվա հունիս ամսվա նկատմամբ հուլիսին գրանցվել է 9,8 տոկոս գնաճ:
Թուրք երկրաբան, ինժեներ, պրոֆեսոր Օսման Բեքթաշը հայտարարել է, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Փազարջըքի և Էլբիսթանի շրջաններում տեղի ունեցած երկրաշարժների հետևանքով երկրի ընդերք ուղարկված էներգիան շարունակում է տարածվել, և Մարաշում երկրաշարժի հավանականությունը մեծ է։
Մաշկաբան-ուռուցքաբան Օլգա Անտոնովան թվարկել է մաշկի բարորակ գոյացությունների տեսակները, որոնք հակված են չարորակ դառնալու։ Նրան մեջբերում է «Մոսկվա 24»-ը։
Անհայտ անձինք Էկվադորի Էսմերալդաս նահանգում գնդակահարել են «Քաղաքացիական հեղափոխություն» ընդդիմադիր շարժման անդամ Պեդրո Բրիոնեսին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ցանկանում է իրականացնել անցյալ տարի իր առաջարկած նախաձեռնությունը և վերակառուցել Հյուսիսային Կորեայի տնտեսությունը, եթե Փհենյանը միջուկային զենքից հրաժարվելու քայլեր ձեռնարկի: Այս մասին հաղորդում է Yonhap-ը:
Օգոստոսի 14-ին, ժամը 10.50-ին, Երևանի Սայաթ-Նովայի, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա ինքնագլորավարի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից հրապարակված հերթական (2023թ. օգոստոսի) ամսական մակրոտնտեսական վերլուծությունը (обзор)։ Այդ վերլուծությունները հանդիսանում են միջանկյալ հրապարակումներ առավել ընդգրկուն մակրոտնտեսական կանխատեսումների միջև և պարունակում են վիճակագրական տեղեկատվություն ԵԱԶԲ անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ։
Բելառուսն ի դեմս ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և BRICS-ի տեսնում է անվտանգության ապահովման այլընտրանքային մեխանիզմներ: Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը՝ ելույթ ունենալով միջազգային անվտանգությանը նվիրված մոսկովյան XI խորհրդաժողովում։
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօրվանից գործելու է բարեգործական ճաշարան` շրջափակման հետևանքով ստեղծված սոցիալական իրավիճակը մեղմելու և բնակչության առավել տուժած խմբերին սննդով ապահովելու նպատակով: Այս մասին հայտնում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը։
Արմավիր գյուղի 38-ամյա բնակիչ, «օրենքով գող» Ա.Ք.–ին մեղադրանք է ներկայացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու և ապօրինի թմրաշրջանառության համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ։
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը հաստատել է, որ իրենց դիտորդների պարեկության ժամանակ սահմանին կրակոցներ են արձակվել։ Այս մասին գրառում է արվել Հայաստանում ԵՄ առաքելության X-ի (նախկինում Twitter) էջում։
Օգոստոսի 15-ին, ժամը 12:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանում քաղաքացին ինքնասպանություն է գործել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության տվյալների համաձայն՝ արևելյան հատվածում գտնվող Հաթայ նահանգի Հասսայի շրջանում օգոստոսի 14-ին գրանցվել է ամենից բարձր օդի ջերմաստիճանը՝ ցերեկային ժամերին հասնելով 50°C-ի:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ընտանիքի անդամները ապօրինի գույքի բռնագանձման գործով հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։
Ռումինիան ՆԱՏՕ-ի համար կարևոր տարածաշրջանային կենտրոն է և կշարունակի ջանքերը երկրի տարածքում դաշինքի կառույցների ամրապնդման ուղղությամբ։ Ըստ ТАСС գործակալության՝ այս մասին հայտարարել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը։
Հորդանանում ընթացող ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը (92 կգ) 1/8 եզրափակիչում 3:2 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Կատարվում է քննություն:
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը թվիթերյան միկրոբլոգից հեռացրել է իր նախորդ գրառումը և հաստատել, որ ԵՄ դիտորդական առաքելության պարեկները ներկա են եղել իրենց պատասխանատվության տակ գտնվող տարածքում կրակելու միջադեպի։
Armenian Military Portal տելեգրամյան ալիքը տեսանյութ է տարածել, որտեղ ԵՄ դիտորդը պատմում է, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ։
«Մենք պարեկություն ենք իրականացնում սահմանամերձ շրջաններում և Բրյուսելին զեկուցում ենք ռազմական զարգացումների, այդ թվում՝ մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին», – ասված է հաղորդագրության մեջ։
Համաներում չի կիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» 2021 թվականի օգոստոսի 6-ին ՀՕ-95-Ն օրենքով ազատվել են տրանսպորտային միջոցներ վարելու` հատուկ իրավունքից զրկելու ձևով նշանակված տույժերից։
Ողջունելի է, որ միջազգային առաջատար լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն անդրադառնալ լիակատար պաշարման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին:
Տաջիկստանը պաշտոնական հարցումներ չի ստացել Իրանից՝ Շահ Չերաղի դամբարանում Տաջիկստանի քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցած ահաբեկչության հարցով, բայց պատրաստ է համագործակցության։ Այս մասին հայտնել է Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Մուխրիդինը՝ հավելելով, որ միջադեպը չի ազդի երկու երկրների հարաբերությունների վրա։
Դոմինիկյան Հանրապետությունում տեղի ունեցած պայթյունից առնվազն 12 մարդ է մահացել, 65 մարդ՝ վիրավորվել: Եվս 55 մարդ անհետ կորած է: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով հանրապետության Կարմիր խաչի գրասենյակի տարածած հաղորդագրությունը:
Իրանի հոգևորականների հարցերով հատուկ դատախազությունը մի շարք գործեր է հարուցել երկրի նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ՝ ֆինանսական շուկաներում նրա ենթադրյալ խարդախությունների պատճառով:
2023 թվականի փետրվարի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձերբակալված անչափահաս Ռ.Տ.-ի, ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Վ.Պ.-Ի և տվյալ քրեական վարույթով վկա Մ.Ե.-ի մասնակցությամբ քննչական գործողության կատարման ընթացքում Ռ.Տ-ի պաշտպան Մ.Ա.-ի վերաբերյալ հնչել են հեգնական արտահայտություններ: