Նույն ժամանակներում Կոնֆուցիոսի փիլիսոփայությանը զուգընթաց Չինաստանում սկիզբ է առնում ոչ պակաս կարևոր մի ուսմունք, որն ունի կիրառական մեծ նշանակություն ռազմական գործում, միջազգային հարաբերություններում և դիվանագիտությունում:
Ծառն ընկել է Mitsubishi մակնիշի 31 ՕՏ 207 համարանիշի և ճանապարհով ընթացող Shevrolet մակնիշի 011 ԼԼ 01 համարանիշի ավտոմեքենաների վրա:
Քիչ առաջ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի մոտ հաստաբուն ծառը կոտրվել, ընկել է տարածքում գտնվող ավտոմեքենաների վրա: Այս պահին այնտեղ են ոստիկանության ու արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ:
Ինչ-որ առումով ավանդույթ է դարձել այն հանգամանքը, որ եթե որևէ միջազգային կինոփառատոնում ներկայացված է իրանական ֆիլմ, ապա այն համարվում է փառատոնի ֆավորիտներից մեկը: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն էլ բացառություն չէ:
Եվրոպական դիվանագիտական դպրոցը սկիզբ է առնում Հին հունական դիվանագիտությունից, երբ Ք.ա. V դարում Հելլադայի քաղաքակրթության, գիտությունների և արվեստների ծաղկման շրջանում այն ձևավորվեց որպես ինստիտուցիոնալ մեխանիզմ և սկսեց ակտիվ դեր խաղալ պոլիս-պետությունների արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների մեջ:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` 2013թ. հուլիսի 12-ի հրամանով աշխատանքից ազատվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Գևորգ Երեմյանը։
168.am-ի հետ զրույցում Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Հրայր Հակոբյանը նշեց, որ ակտիվ ծրագրեր են իրականացնում, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկություն ունի աշխատելու, գտնի այն:
Հոգեբանների պնդմամբ` մեզ շրջապատող գունային գամման կարող է անմիջական ազդեցություն ունենալ մեր տրամադրության և որոշումների վրա: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեպրեսիվ մարդկանց վիճակը բնութագրվում է «գորշ» գույնով. նրանք հաճախ գորշ գույնն ասոցիացնում են կորստի, անհանգստության և ընկճվածության հետ:
Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, 25 տարվա մանկավարժ Գնել Ռոստոմյանն այսօր գործազուրկ է և մտադիր է դիմել Հայաստանում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցիչներին՝ խնդրելով ապաստան իր և իր ընտանիքի համար:
Երևան-Էջմիածին երթուղին պատկանում է պատգամավոր Հրանտ Գրիգորյանին: Բացի բարձր գնից, երեկոյան ժամը 8-ից հետո անհնար է Կենտրոնական ավտոկայանում Էջմիածին-Երևան երթուղային տաքսի գտնել: Սա՝ այն դեպքում, երբ Տրանսպորտի և կապի նախարարությունից մեզ հավաստիացրեցին, որ վերոնշյալ երթուղայինը, ըստ մրցույթի պայմանների, պետք է աշխատի մինչև երեկոյան ժամը 22:00-ն:
Ռուս հայտնի կինոգետ, արվեստի պատմության մագիստրոս, պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Կիրիլ Ռազլոգովը ֆիլմի ցուցադրության գրեթե ողջ ընթացքում քնած էր:
Թերթի տվյալներով՝ Մահդիի բանակը կազմում է 100.000 զինյալ, որոնցից 40.000-ն ունի մարտական հարուստ փորձ:
Մինչև սեպտեմբերի 17-ը նախագահի թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց համակիրների 26.000 ստորագրություն:
Թուրքիան նաև չի պլանավորում կասեցնել Եգիպտոսին ֆինանսական օգնության տրամադրումը:
Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորն իր ստորաբաժանումներն է տեղակայելու Կասպից ծովում:
Այս մասին գործակալությանը հայտնել է Գյուլի գլխավոր խորհրդական Ահմեթ Սևերը:
Սահմանին կպած, սահմանին կռիվ տված գյուղացուց էսօր հողի հարկ են պահանջում, բայց գյուղացին ինչպե՞ս վճարի, երբ անասնապահությունից ստացված կաթը մթերում են ցածր գնով, մթերածի գումարներն էլ վճարում են ուշ:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի սկզբնամասում գտնվող աղբավայրը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացնում Դիլիջան մեկնող քաղաքացիների մոտ:
Նախագահական ընտրություններին ընտրել ենք Ձեզ և Ապահով Հայաստանը, սակայն ներքոշարադրյալ փաստերի առկայությամբ վերանում է ապահովության զգացումը: Բոլոր ժամանակներում ժողովուրդը հավատում (կամ գոնե ուզում է հավատալ), թե երկրի Նախագահը տեղյակ չէ անօրինականություններից ու, եթե տեղեկանա` ցանկացած հարց անպայման արդարացի լուծում կստանա:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 11-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.76 դրամ։ Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.30%-ով կամ 1.24 դրամով։
Այսօր Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Բարձր արվեստ» կենտրոնի կողմից կազմակերպված «Արևելքից՝ արևմուտք, մոդեռնից՝ պոստմոդեռն. հայ արվեստագետներ» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որը նաև ընդգրկված է «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում:
Դիտել, թե ինչպես են քանդում հին շենքերը, իհարկե, հետաքրքիր է, սակայն, այնումենայնիվ, այդ գործընթացն ինքնին խիստ վտանգավոր է և էկոլոգիապես վնասակար: Դրա համար հետաքրքիր լուծում է գտնվել:
2013թ.-ի մայիսի վերջին Յունիբանկի ավանդների ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 34%-ով և կազմել 111.9 մլրդ դրամ, որից 101.2 մլրդ դրամը` ժամկետային ավանդները:
«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 9-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ «ԱՊՀ երկրների կինոն` ԱՊՀ մշակութային մայրաքաղաքում» խորագրով ծրագրի պաշտոնական բացումը, որն ազդարարվեց Բորիս Խլեբնիկովի «Երկար երջանիկ կյանք» ֆիլմի ցուցադրությամբ:
Արձակուրդի մասին հաղորդագրության հետ տեղադրված է Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը՝ ձիու վրա։ Տպավորություն է ստեղծվում, որ արձակուրդ գնում է ոչ թե կայքը, այլ Ռ. Քոչարյանը։ Կամ՝ երկուսը միասին։
Փառատոնի առաջին օրերի ֆիլմերի ցուցադրությունից կարելի է եզրակացնել, որ հոբելյանական «Ոսկե ծիրանի» գլխավոր թեման հայրերի ու զավակների փոխհարաբերություններն են: Իսկ ավելի կոնկրետ` «կորած» հայրերի:
Տավուշի մարզի սկզբնամասում` Դիլիջան քաղաք չհասած, կամ, ինչպես հայտնի է, քաղաքային աղբավայրի հակառակ կողմում` շան գերեզման կա, որի կողքով քաղաքացիները երբեք անտարբեր չեն անցնում: Ամայի այս վայրում արդեն 4 տարի գտնվում է Սևուկ անունը կրող շան գերեզմանը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 10-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է ուղիղ 411 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.27%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 820 հազար դոլար։
«Եթե այս սկզբունքը մենք ապահովենք, ապա ես համոզված եմ, որ տարեցտարի մեր հանրապետական տուրիզմն ավելի մեծ թափով կզարգանա»,-ասել է վարչապետը:
Հուլիսի 9-ին, երեկոյան` ժամը 22:30-ի սահմաններում Գյումրիի Կամո 51 հասցեում գտնվող տան դիմաց լսվել են կրակոցներ: Դեպքի վայրը մոտավորապես նույնն էր, ինչ ամիսներ առաջ՝ ապրիլին տեղի ունեցած միջադեպը` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թիմակիցների միջև: