Բաժիններ՝

Թարմ ծաղիկներ՝ Սևուկի շիրմաքարին (լուսանկարներ)

Տավուշի մարզի սկզբնամասում` Դիլիջան քաղաք չհասած, կամ, ինչպես հայտնի է, քաղաքային աղբավայրի հակառակ կողմում` շան գերեզման կա, որի կողքով քաղաքացիները երբեք անտարբեր չեն անցնում: Ամայի այս վայրում արդեն 4 տարի  գտնվում է Սևուկ  անունը կրող շան գերեզմանը:

Նրանք, ովքեր առաջին անգամ և պատահական են տեսնում Սևուկի գերեզմանը, սկզբում զարմանում են, հետո ընկնում մտքերի ետևից ու փորձում կռահել, թե ո՞վ է շան տերը, որքան է սիրել Սևուկին, որ գերեզման է կառուցել, և միշտ թարմ, դաշտային ծաղիկներ են դրվում կենդանու շիրմաքարին:  Գերեզմանի  շիրմաքարի վրա նկարված է Սևուկի պատկերը, վրան էլ գրված են ծննդյան և մահվան տարեթվերը` «Սևուկ` 2000-2009»:

sevuk2 sevuk3 sevuk1 sevuk Sevuk6 Sevuk5

Լուսանկարները` հեղինակի

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս