Բաժիններ՝

Աբդուլլահ Գյուլն օգոստոսի կեսին կայցելի Ադրբեջան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Ադրբեջան է այցելելու օգոստոսի 15-16-ին: Այս մասին գործակալությանը հայտնել է Գյուլի գլխավոր խորհրդական Ահմեթ Սևերը:

Գյուլը մասնակցելու է Բաքվում կայանալիք Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի հերթական գագաթաժողովին: Սևերի խոսքերով՝ իր ադրբեջանական այցի ընթացքում Գյուլը մի շարք հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:

Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը երեկ ընդունել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության խորհրդի պատվիրակությանը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմական տեխնիկական ոլորտում համագործակցության առաջնահերթությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031