Միլանի «Ինտեր»-ի և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է իր ակումբի մարզմանը։ Այս մասին հայտնում են իտալական ԶԼՄ-ները:
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նկատի ունենալով լրատվամիջոցներից ստացված ահռելի քանակությամբ բանավոր հարցումները՝ հարկ համարեցի բոլորին առաջնային հասանելիություն ապահովելու համար հրապարակել ակնկալվող տեղեկատվությունը։ Ըստ այդմ՝
Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսին այս ամառ կմիանա ամերիկյան Մայամի քաղաքի «Ինտեր» ֆուտբոլային ակումբին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ընթացիկ տարվա մարտի 21-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Կենտրոնական Ասիայի երկրներ, Ռուսաստան և Կովկաս իրանական ապրանքների արտահանման ծավալն աճել է 50 տոկոսով ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հաղորդում է IRNA-ն։
Հունիսի 4-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 307-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպության (ՀԿ) «Ռուսական կապիտալը և ռուսական կապերը վրացական բիզնեսում» հետազոտության մեջ նշվում է՝ վրացական շուկայի 5 խոշորագույն ընկերություններից 4-ը զբաղվում են Ռուսաստանից վառելիքի ներկրմամբ:
Թուրք ազգը Թուրքիայում վերջին 100 տարվա ընթացքում այնքան նվաստացած չի եղել, որքան հիմա: Այդ մասին սոցցանցում գրել է ձախակողյան քաղաքական հայացքներով հայտնի թուրք մարզական վերլուծաբան Բիլգին Գյոքբերքը: Գրառումն արվել է Թուրքիայում ապաստանած միլիոնավոր փախստականների համատեքստում։
Մարդն իր կյանքում տարբեր առիթների է մասնակցում, իսկ մինչ այդ որոշում է և ընտրում, թե ինչ հագուստ կրի, ինչպես ներկայանա: Կյանքի բազմազանության մեջ քրիստոնյայի համար կարևոր է նաև իր քայլերը դեպի եկեղեցի՝ Աստծու տուն ուղղելը, լինի դա աշխատանքային, թե Տերունական օր՝ կիրակի:
Adidas-ը ներկայացրել է YEEZY SLIDE «MX Moon» հողաթափերը: Ավանդաբար, Adidas YEEZY SLIDE-ն առանձնանում է մոնոխրոմատիկ տեսքով, որը հիմնված է ակնթարթորեն ճանաչելի ուրվագծի վրա:
Ֆիզիոթերապևտ Քելլի Սթարեթը տան պայմաններում պարզ թեստ է առաջարկել պոտենցիալ երկարակեցությունը որոշելու համար: Նրա մեթոդը հրապարակել է The Telegraph-ը:
Նիկոլ Փաշինյանի անձնական ու նրա իշխանության հավաքական վարկանիշը հասել է պատմական մինիմումի, ինչի մասին են վկայում մի շարք սոցիոլոգիական հարցումներ։ Նրա վարկանիշն այլևս ոչ թե հանրային է, այլ բյուրոկրատական, քանի որ այն, ինչ մնացել է դրանից, մեծ հաշվով, զուտ պետական կառավարման համակարգի ռեսուրսն է, որին տիրապետում է ցանկացած իշխանություն։
Հունիսի 5-ին, ժամը 18.00-ին, Երևանի Նորաշեն թաղամասում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ ձեռք բերված տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք։
Այս պահին գյուղացիների հետ բանակցություններ են վարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու Ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը, որպեսզի ճանապարհը գյուղացիները բացեն, սակայն դեռևս այն արդյունք չի տալիս, քանի որ ինչպես նշեցինք սկզբում՝ գյուղացիներն ասում են՝ «մեր համբերությոն բաժակը լցվել է»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկել է միջազգային հանձնաժողով ստեղծել՝ Կախովկայի ՀԷԿ-ի վթարի հանգամանքները հետաքննելու համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը:
Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական ապատեղեկատվությունն է տարածել’ հայտարարելով Ասկերանի , Մարտունու և Շուշիի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հունիսի 12-13-ը կայցելի ԱՄՆ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դաշինքի մամուլի ծառայությունը։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշն ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) խոսնակ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
2018 թվականից հետո պետության ինստիտուցիոնալ հիշողությունը հասցնելով ամնեզիայի, Նիկոլ Փաշինյանը թողնելու է բացիլ, որն իրենից հետո արտահայտվելու է էպիլեպսիայի ախտանիշներով՝ պարբերաբար ցնցումներ հարուցելով այդ համակարգի համար։
Հունիսի 5-ին, ժամը 09.15-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անհայտ քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունիսի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը:
ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 8-ին՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հայտարարությունը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սերժ Սարգսյանն առաջադրվեց վարչապետ Հայաստանը «ձիգ» պահելու համար:
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հայտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կշարունակվեն ամենատարբեր ձևաչափերով՝ նաև ԵՄ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի մասնակցությամբ և ընդգրկմամբ: Ռոթն այս մասին ասաց Երևանում կայացած ասուլիսում:
Հունիսի 4-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 331-րդ կմ-ին՝ Զոդի կամրջի վրա, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել կամրջից. 22-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Աշխարհում կրծքագեղձի քաղցկեղով տառապող հազարավոր կանայք կարող են օգտվել դեղամիջոցից, որը կօգնի նրանց ավելի երկար ապրել, հայտնում է The Guardian-ը:
Նիկոլիզմն այլևս ոչ միայն հայաստանյան և արցախյան, այլ նաև համահայկական սպառնալիք է։
Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հունիսի 5-ին հեռարձակել է տեսանյութ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում է 5 հայ ռազմագերու հետ։
Հռոմի Ֆրանցիսկո պապն այսօր Հռոմի հիվանդանոցում ընդհանուր անզգայացման տակ վիրահատության է ենթարկվել՝ 2021 թ.-ին արված վիրահատությունից առաջացած ճողվածքը վերականգնելու համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: