#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ է. #ՈՒՂԻՂ
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայ գործընկերներին այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել է Բուչա, news.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
87 տարեկանում մահացել է ՌՍՖՍՀ Նախարարների խորհրդի փոխնախագահ, Մոսկվայի նախկին քաղաքապետ, ԽՍՀՄ դասական ըմբշամարտի առաջնության կրկնակի հաղթող Վալերի Սայկինը, հայտնում է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը վերսկսվել է ամերիկյան ժամանակավոր նավամատույցով։
Իրանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է նախագահի պաշտոնի համար հաստատված թեկնածուների անունները: Ընդհանուր առմամբ, ցանկում ներառվել է 6 թեկնածու, որոնց թույլատրվել է մասնակցել քարոզարշավին, գրում է Mehr գործակալությունը:
Իշխանական քարոզիչները երեկվանից մի անտուն մարդու տեսանյութ են տարածում համացանցում, ծիծաղում վերջինիս վրա՝ նրան իբր նույնացնելով Բագրատ Սրբազանի հետ։
«Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի կողմից գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի կալանավորման վերաբերյալ 2024 թվականի հունիսի 8-ին տարածված հաղորդագրության՝ հայտնում ենք հետևյալը․
Ֆրանսիական «Լույս» ասոցիացիայի հովանու ներքո գործող Հայ-ֆրանսիական հոգեբանական և սոցիալական աջակցման կենտրոնը շարունակում է աջակցման ծրագրերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 8-9-ը կազմակերպությունը դիմահարդարման և կոսմետոլոգիայի անվճար դասընթաց է կազմակերպել ԼՂ-ից տեղահանված կանանց ու աղջիկների համար։
Առավոյան ժամը 07։00-ին Ջրաձոր և Կապս գյուղերի հարակից տարածքում վթարվել է «Ղազանչի 2» 600 մմ-ոց թուջե ջրատարը` վայրկյանում 80 լիտր ջրի կորստով։
Միացյալ Նահանգները և Ֆրանսիան հաստատում են իրենց հանձնառությունը՝ կանգնելու վրաց ժողովրդի կողքին՝ իրենց եվրատլանտյան ձգտումներում։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարությունում:
Ֆրանսիան և Միացյալ Նահանգները հանձնառու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնմանը, որպեսզի ապահովեն թերներկայացված տարածաշրջանների, այդ թվում՝ աֆրիկյան պետությունների ավելի մեծ ներկայությունը: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարության մեջ:
2024 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62.8 կմ հատվածում, դեպի Երևան ուղղությամբ ընթանալիս «Միտսուբիշի Քանտեռ» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով հանդիպակաց ուղեգոտի, բախվել է կամրջի բետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել «Հրազդան» գետը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Այսօր՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում քարաթափում է տեղի ունեցել:Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ քաղաքում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման և աղետների կառավարման վարչությունը:
Հանուն արժանապատիվ հայրենիքի, ապագա սերունդների, այսօր ժամը 18:30-ին արի՛ Հանրապետության հրապարակ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին արդեն երրորդ անգամ անընդմեջ հունիսի 9-ի երեկոյան պաշտոնեական երդում կտա մի խումբ նախարարների հետ միասին:
Օհայոյի նահանգային համալսարանի գիտնականները պարզել են, որ յոգան և մկանային լարվածությունը թուլացնող այլ վարժություններ օգնում են բարելավել զայրույթի վերահսկումը: Իսկ ինտենսիվ ֆիզիկական վարժությունները կարող են մեծացնել զայրույթը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Clinical Psychology Review (CPR) ամսագրում:
Հունիսի 8-ին, ժամը 14:47-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արծվաբերդ գյուղի գործարաններից մեկի տանիքում:
Դրանում նշվում է, որ Վաշինգտոնն ու Փարիզն աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրացիային՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների:
Երևան-Սևան ավտոճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը հունիսի 8-ին, ժամը 21։34-ին մարվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
53 տարեկանում կյանքից հեռացել է «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը. պատճառը ծանր հիվանդությունն է, գրում է dw.com կայքը։
Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում:
ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Այս մասին հայտնել է APA լրատվական գործակալությունը՝ Ադրբեջանի սահմանային ծառայությանը հղումով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ես խստորեն դատապարտում եմ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա կատարված աղաղակող հարձակումը։
Հունիսի 8-ին, ժամը 22:19-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքից 23 տարի անց ավարտվել է ռուս հայտնի երգիչ Իգոր Տալկովի սպանության հետաքննությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի Telegram ալիքը։ Սպանության մեջ մեղադրվում է արտիստի համերգային տնօրեն Վալերի Շլյաֆմանը, որն այժմ բնակվում է Իսրայելում։
Եվրասիական կինոմրցանակաբաշխությունը, որը նախատեսվում է անցկացնել Ռուսաստանում 2025 թվականին, «Օսկարի» կրկնօրինակը չէ, և, ի տարբերություն ամերիկյան կինոակադեմիայի, կկենտրոնանա ազգային կինեմատոգրաֆիաների բազմազանության վրա: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։