Ռուսաստանը երկու տարով հեռացվել է ՖԻԴԵ-ից
Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան 2 տարով հեռացվել է ՖԻԴԵ-ից Ուկրաինայի բողոքի պատճառով։
Էթիկայի հանձնաժողովը խախտում է համարել այն, որ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան իր կազմում ընդգրկել է Ռուսաստանի օկուպացիայի տակ գտնվող Ուկրաինայի մարզերի՝ Դոնեցկի և Լուգանսկի, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանների որոշ հատվածների տարածաշրջանային շախմատային ակումբները։
Անհատական մրցումներում ռուս և բելառուս շախմատիստները կարող են չեզոք կարգավիճակով մասնակցել հենց ՖԻԴԵ-ի դրոշի ներքո։